ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսագետ Ռազուվաև. ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականում ռազմական է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իրականում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություն է, և, հետևաբար, սպառնում է կայունությանը Հարավային Կովկասում, news.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ և տնտեսագետ Ալեքսանդր Ռազուվաևը։ Նրա խոսքով, արևմտյան երկրները Հայաստանում նույն նպատակներն ունեն, ինչ Վրաստանում։

«Նրանք պարզապես դիտորդներ չեն, այլ ռազմական առաքելություն, որը վերահսկվում է ՆԱՏՕ-ի, մասնավորապես Ֆրանսիայի կողմից։ Արևմուտքը նույն նպատակներն է հետապնդում, ինչ Վրաստանում։ Սակայն այնտեղ նրանք չկարողացան հասնել իրենց նպատակներին, բայց Հայաստանում կա շանս տեղի խամաճիկ ղեկավարության քաղաքականության շնորհիվ»,- ասել է Ռազուվաևը։

Նրա խոսքով, Հայաստանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղություն ունի, ինչի պատճառով Երևանի հարաբերությունները վատանում են ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլ նաև Իրանի և Ռուսաստանի հետ։ Տնտեսագետը նշել է, որ եթե Հայաստանի իշխանությունները որոշեն դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա հանրապետությունը կկանգնի բոլոր ապրանքների և ծառայությունների գների կտրուկ աճի առաջ, ինչը կմեծացնի արտագաղթը դեպի Եվրոպա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը զենք է ձեռք բերում բացառապես իր միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու համար։ Նա վստահ է, որ Հայաստանը պետք է հարգի իր հարևաններին և նույն վերաբերմունքն է պահանջում իր նկատմամբ։ Ցանկացած այլընտրանքային ճանապարհ, կարծում է վարչապետը, կլինի «ինքնաոչնչացման ճանապարհ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular