Ռուսական ծագմամբ ամերիկացի գեղասահորդը վթարի ենթարկված ինքնաթիռում չի եղել
ՍՊՈՐՏ
Գեղասահորդուհի Անաբել Մորոզովի հայրը՝ Նիկոլայ Մորոզովը, հերքել է Վաշինգտոնում վթարի ենթարկված ինքնաթիռում իր դստեր գտնվելու մասին լուրը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ամեն ինչ լավ է», - ասել է Նիկոլայ Մորոզովը:
Կանզասից թռչող «Bombardier CRJ700» ինքնաթիռը օդում բախվել է «Sikorsky H-60» ուղղաթիռին՝ Վաշինգտոնի Ռեյգան օդանավակայանում 33-րդ թռիչքուղուն մոտենալիս: