Մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը․ հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել․ Մխիթարյան
ՍՊՈՐՏ
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Յուվենտուսի» կամ «Միլանի» հետ հնարավոր դիմակայության մասին հարցին։
««Միլա՞ն», թե՞ «Յուվենտուս» 1/8-րդ եզրափակչում: Մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը: Հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել»,- ասել է Մխիթարյանը՝ Amazon Prime-ին տված հարցազրույցում, գրում է ArmSport.am-ը։
Հիշեցնենք, որ «ներաձուրիները» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին՝ լիգայի փուլում զբաղեցնելով 4-րդ տեղը, իսկ «բյանկոներիներն» ու «ռոսոներիները» կանցկացնեն անցումային հանդիպումներ: