ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվս մեկ հայկական թիմ՝ ՈՒՀԱ-ի բեմում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ հայերն ու հայկական թիմերը ճանաչված են եղել «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) մրցումներում: Վերջին տարիներին մասնակցությունը էապես նվազել է, սակայն, ինչպես երևում է, սառույցն սկսել է շարժվել:

Այս տարի հունվարի 12-ից 25-ը Սոչիում անցկացված ՈՒՀԱ ամենամյա փառատոնին մասնակցել է նաև վեց հոգանոց հայկական թիմ: Ի դեպ, փառատոնին մասնակցել է 500-ից ավելի թիմ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից:

Մոսկվայում ստեղծված «Emporio Armяне» հայկական թիմի ավագը՝ Զորիկ Ապոզյանն ասում է, որ, նպատակն առաջին հերթին ճանաչելիություն ձեռք բերելն էր, բայց գլխավոր նպատակը Բարձրագույն լիգայում ելույթ ունենալն է. «ՈՒՀԱ-ում հանդես եկող յուրաքանչյուր թիմի նպատակը մեկն է՝ հասնել Բարձրագույն լիգա: Հայկական թիմերի համար նպատակը նաև Comedy Clubում հայտնվելն է, այս պարագայում՝ որքանով բախտդ կբերի: Իհարկե, հիմնական նպատակը Բարձրագույն լիգան է, կան նաև հեռուստատեսային Պրեմիեր լիգան և Առաջին լիգան: Լիգաները տարբեր են ու շատ, բայց բոլորի երազանքը հենց Բարձրագույն լիգայում հանդես գալն ու հաղթելն է»:

Հասկանալի է, որ նման փառատոններին ու մրացույթներին մասնակցելը, մեղմ ասած, «էժան հաճույք» չէ: Մեր տեղեկություններով, թիմին աջակցել է Ռուսաստանի հայերի միությունը: Թիմի ավագը «Փաստի» հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ դիմել են ՌԴ Պետդումայի Ազգային հարցերով հանձնաժողովի փորձագետ, Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ, ՌՀՄ նախագահի՝ Մոսկվայում և Մոսկվայի նահանգում լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանին, որն արագ արձագանքել է իրենց խնդրանքին: «Փառատոնին մասնակցելը ֆինանսապես այնքան էլ հեշտ չէ, իսկ մենք ուսանողներ ենք, և անկեղծ լինեմ՝ այդքան գումար չունենք: Ռուսաստանի հայերի միությունը հոգաց մեր՝ Սոչի մեկնելու և այնտեղ մնալու ծախսերը, ինչի համար շատ շնորհակալ ենք: Հենց այս աջակցության շնորհիվ կարողացանք մասնակցել այս փառատոնին»:

Ի դեպ, Զորիկ Ապոզյանը նշում է՝ բավականին ծանր է ելույթ ունենալ այն իրադարձությունների ֆոնին, որոնք վերջին տարիներին տեղի են ունենում Հայաստանում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում. «Հումորը կարող է օգտակար լինել մարդկանց համար՝ մի քիչ շեղելու նրանց այն իրականությունից, որն այսօր ունենք: КВН-ը օգնում է միավորվել: Կարծում եմ՝ բոլորս ենք ուզում ապրել մի աշխարհում, որտեղ չկան տարաձայնություններ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular