ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսների համար նոր պահանջ կգործի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ավտոբուսները գործունեություն իրականացնելու համար պարտավորված կլինեն հատուկ հավաստագիր ստանալ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` նշելով, որ սա արվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների ու պահանջների խստացման շրջանակում։
Խստացված կանոններ կգործեն նաև զբոսավարների համար։ Նրանք մինչև հավաստագիր ստանալը պարտավորված կլինեն անցնել դասընթացներ, այնուհետև հանձնել գրավոր քննություններ` հայոց լեզու, հայոց պատմություն և կրոնի պատմություն առարկաններից։ Ինչից հետո էլ կլինի բանավոր քննություն հատուկ ստեղծված հանձնաժողովի առաջ։
Գևորգյանը հիշեցրեց, որ ոլորտի թվայնացման շրջանակում կստեղծվեն էլեկտրոնային զբոսաշրջային գրանցամատյաններ, որոնցում կգրանցվեն զբոսաշրջային օպերատորները, գործակալները, տրանսպորտը, գիդերը, և ոլորտն ավելի վերահսկելի կդառնա։
 
«Այն սուբյեկտները, որոնք գրանցված կլինեն այս հարթակում, կունենան պետության համապատասխան հավաստագիր, այսպես ասած «նույնականացում» կանցնեն, ու նրանց ծառայություններից օգտվողներն արդեն կիմանան, որ ստուգված ծառայությունից են օգտվում։ Բայց սա պետք չէ խառնել լիցենզավորման հետ, քանի որ կոմիտեն լիցենզավորող մարմին չէ»,– ասաց Լուսինե Գևորգյանը։
Նոր փոփոխություններով նախատեսվում է նաև պարտադիր դարձնել կայք ունենալը, որպեսզի անբարեխիղճ տնտեսվարողը սոցիալական ցանցում մեկ էջ բացելով չկարողանա ծառայություններ մատուցել։
Ըստ Գևորգյանի` Հայաստանում խնդիր է նաև զբոսաշրջիկների ու ծառայություն մատուցողների միջև պայմանագիր չկնքելու վատ պրակտիկան։ Սա նույնպես շուտով կկարգավորվի օրենքով։ Զբոսաշրջային ծառայություն մատուցողը պարտավոր կլինի ունենալ ապահովագրություն, որպեսզի զբոսաշրջիկը ֆորսմաժորային իրավիճակներում երաշխիքներ ունենա։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular