ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ  Су-57-ը․ պատմության այս օրը (29 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մոլդովա` Դատախազության աշխատողների օր, Ուկրաինա` Հրշեջների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1824 –վախճանվել է  Մխիթարյան վարդապետ, հայագետ Ստեփանոս Ագոնցը:

1919– վախճանվել  է մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:

1923 –կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:

1928- բացվել է ՀԱՄԽ-ի առաջին շրջիկ թատրոնը:

1932 - ծնվել է  ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը:

1951 - ծնվել է  օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:

1960 - ծնվել է Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

1999 – վախճանվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը:

2004-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի խմբակցություններին ներկայացրել է Հայաստանում առաջին մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի թեկնածությունը, պաշտոնում առաջարկվել է նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:

2007- Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում Հայաստանը և «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը համաձայնագիր են ստորագրել Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև  համագործակցության մասին:

2014-Ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։

2018-Պանթեոնում բացվել է լավագույն օպերային երգիչներից մեկը հանդիսացող Գեղամ Գրիգորյանին նվիրված հուշարձանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1455 –ծնվել է  գերմանացի փիլիսոփա և հումանիստ Յոհաննես Ռեուխլինը:

1616 —հոլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը հայտնագործել են Հարավային Ամերիկայի ամենահարավային կետը՝ Հոռնի հրվանդանը:

1635– Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեն հիմնադրել է Ֆրանսիական ակադեմիան:

1676 - Ֆյոդոր 3-րդը թագադրվել է Ռուսաստանի ցար:

1688 - ծնվել է  շվեդ գիտնական, փիլիսոփա, աստվածաբան Էմանուել Շվեդենբորգը:

1737 —վախճանվել է Բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալի կոչում ստացած գեներալ Ջորջ Դուգլաս-Համիլտոնը:

1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնել Ռուսաստանին և Պրուսիային:

1860 - ծնվել է  ռուս գրող Անտոն Չեխովը:

1861 - Կանզասը վավերացրել է ԱՄՆ-ի սահմանադրությունը և դարձել միության 34-րդ նահանգը:

1866– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը:

1886– գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար ստացել է արտոնագիր:

1891 – Լիլիուոկալանին թագադրվել է որպես Հավայիի վերջին թագուհի:

1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ օգտագործել է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի բուժման նպատակով:

1916 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կայացել է գերմանական դիրիժաբլերի վերջին հարձակումը Փարիզի վրա:

1919 —ԱՄՆ-ում ընդունվել է սահմանադրության 18-րդ լրացումը, որն արգելել է սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը:

1927 —Անգլիայում առաջին անգամ հայտնվել են հյուրանոցային համարներ լոգարաններով:

1958 —տպագրվել է ԴԴՏ ինսեկտիցիդի վտանգավորության մասին առաջին հոդվածը:

1960 —ստեղծվել է առաջին արհեստական երիկամը՝  հեմոդիալիզի սարքը:

1963 - վախճանվել է ամերիկացի պոետ Ռոբերտ Ֆրոստը:

1964 - Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկել են 9-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը:

1970 – վախճանվել է անգլիացի ռազմական պատմաբան Լիդդել Հարտը:

1992– ստեղծվել է Ռոսատոմ ընկերությունը, որը հանդիսանում է Ռուսաստանի միջուկային համալիրը կարգավորող մարմինը:

1994– վախճանվել է թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան Եվգենի Լեոնովը:

1997 —Նյու-Յորքի դատարանը Վյաչեսլավ Իվանովին (Յապոնչիկ) դատապարտել է 7 տարի 9 ամսվա բանտային կալանավորման:

2000 —Լաս-Վեգասի խաղատներից մեկի մատուցողուհի Սինդիա Դժեյը  «մեկձեռնանի բանդիտ» ավտոմատով շահել է 35 միլիոն դոլար, որը խաղային ավտոմատներով շահած ամենախոշոր շահումն է:

2002– ԱՄՆ-ի  նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածել է «Չարիքի առանցք» թևավոր դարձած արտահայտությունը՝ ի նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային:

2006 —վախճանվել է կորեա-ամերիկացի նկարիչ, վիդեոարտի պիոներ Նամ Դժուն Պայկը:

2010 —առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ  Су-57-ը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular