ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են Նարդու և Բլոտի Եվրասիական գավաթի խաղարկության հաղթողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիվառոն՝ Եվրասիական ֆեդերացիաների հետ համատեղ անցկացրեց Նարդու և Բլոտի Եվրասիական գավաթի առաջին մրցաշարը:

Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել Վիվառո Բլոտի և Նարդու առցանց մրցաշարերում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները:

Եվրասիական գավաթի համար պայքարը սկսեցին նարդու 56 ուժեղագույն խաղացողները, ովքեր միմյանց մեջ մրցելով որոշեցին կիսաեզրափակչի մասնակիցներին:

Հաջորդ օրը պայքարի մեջ մտան բլոտի սիրահարները: 56 մասնակից վիճարկեցին լավագույն բլոտ խաղացողի տիտղոսը:

Վիվառոն Եվրասիական գավաթի խաղարկության մրցանակային ֆոնդ սահմանել էր 11 միլիոն դրամ, որը հավասարապես բաշխվեց բլոտի և նարդու հաղթողների միջև:

Իսկ հաղթողները որոշվեցին իսկապես լարված հանդիպումներում: Առաջինից երրորդ տեղ գրաված մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ ֆեդերացիաների կողմից հատուկ վկայականով: Չեմպիոնները Վիվառոյի կողմից բացի դրամական մրցանակներից, ստացան նաև հատուկ գավաթներ:

Եվ այսպես, նարդու հաղթողներն են

  1. Այվազյան Լևոն (2 միլիոն դրամ)

  2. Պետրոսյան Լևոն (800.000 դրամ)

  3. Ղազարյան Հրայր (400.000 դրամ)

Իսկ բլոտում ուղեժագույն խաղացողներ ճանաչվեցին

  1. Արսեն Արզումանյան (2 միլիոն դրամ)

  2. Արմեն Գասպարյան (800.000 դրամ)

  3. Հայկազ Ումիթյան (400.000 դրամ)

Նշենք, որ դրամական մրցանակներ ստացան մրցաշարերի բոլոր մասնակիցները:

Եվրասիական գավաթի առաջին խաղարկությունը ստացվեց: Այն, ինչպես Վիվառոյի բոլոր նախաձեռնությունները, անցավ բարձր մակարդակով և հաճելի մթնոլորտում, ուղեկցվեց հյուրասիրությամբ ու բարձր տրամադրությամբ:

Ի դեպ, Բլոտի և Նարդու չեմպիոններին շնորհվեց միջազգային սպորտի վարպետի, իսկ 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ սպորտի վարպետի կոչում և շնորհվեցին հատուկ վկայականներ:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular