ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը ցանկանում է Գազայի հատվածում ապրող ավելի քան 1 մլն պաղեստինցու «ժամանակավորապես» բնակեցնել Հորդանանում և Եգիպտոսում

ՖՈՏՈ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խոսել է Հորդանանի թագավորի հետ՝ քննարկելով Գազայի հատվածից ավելի քան 1 մլն պաղեստինցիների հարևան երկրներ տեղափոխելու և այնտեղ նրանց համար բնակարաններ կառուցելու հնարավորությունը: Այս մասին գրում է CNN-ը:

Թրամփի խոսքով՝ ինքը Հորդանանի միապետ Աբդալլահ Երկրորդին՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային գործընկերոջը, խնդրել է ընդունել ավելի շատ պաղեստինցիների:

«Ես ասացի նրան, որ կցանկանայի, որ ավելի շատ (պաղեստինցիների) ընդունեին, քանի որ ես հիմա նայում եմ ամբողջ Գազայի հատվածին, և այնտեղ խառնաշփոթ է, իսկական խառնաշփոթ», - ասել է Թրամփը լրագրողներին:

ԱՄՆ նախագահի խոսքով՝  ինքը կցանկանար, որ և՛ Հորդանանը, և՛ Եգիպտոսը, որը սահմանակից է անկլավին, ընդունեն պաղեստինցիներին: Նա հավելել է, որ կիրակի կխոսի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ այդ հարցի շուրջ:

«Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, և մենք պարզապես մաքրում ենք այդ ամբողջը... Ես չգիտեմ, ինչ-որ բան պետք է արվի. հիմա այնտեղ (Գազայի հատվածում) փլատակներ են: Գրեթե ամեն ինչ քանդված է, մարդիկ մահանում են: Ես կցանկանայի՝ արաբական որոշ պետություններում կառուցվեին բնակարաններ, որտեղ, կարծում եմ, պաղեստինցիները կարող էին խաղաղ ապրել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն ընդգծել է, որ հարևան երկրներում պաղեստինցրիների բնակեցումը «կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ»:

Ինչպես նկատում է աղբյուրը, Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև 15-ամսյա պատերազմը Գազայի հատվածի մեծ մասը վերածել է փլատակների։ Իսրայելի օդային հարվածները, ըստ ՄԱԿ-ի, վնասել կամ ավերել են անկլավի շենքերի մոտ 60 տոկոսը, ներառյալ դպրոցներն ու հիվանդանոցները, ինչպես նաև տների մոտ 92 տոկոսը: Գազայի բնակիչների մոտ 90%-ը տեղահանվել է, և շատ բնակիչներ ստիպված են եղել բազմիցս տեղափոխվել, ոմանք ավելի քան 10 անգամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular