ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվից պահանջել է վերջ տալ Նոր Կալեդոնիայի հարցում անընդունելի քայլերին. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան իրավիճակի ապակայունացման անընդունելի փորձ է որակել իր անդրծովյան տարածքներից մեկում՝ Նոր Կալեդոնիայում,  մետրոպոլիայից անկախացման գաղափարի աջակիցների մասնակցությամբ միջոցառման անցկացումը՝ Ադրբեջանի հովանու ներքո: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն։

««Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է նա X-ում։

Այսպես է Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել Բաքվի նախաձեռնող խմբի կողմից այս շաբաթ Նումեայում (Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոն) Ապագաղութացման միջազգային ճակատ համագումարի անցկացմանը։ X-ի հայտարարության համաձայն՝ միջոցառմանը, որը տեղի է ունեցել հունվարի 23-25-ը, պետք է մասնակցեին Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից, ինչպես նաև Կորսիկայի մի քանի ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ ասելով, թե սա «Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների նկատմամբ ֆրանսիական անգործությունը կոծկելու փորձ է»: 

«Հենց Ֆրանսիան է միշտ միջամտել տարածաշրջանային խնդիրներին և Ադրբեջանում խաղաղության և կայունության վերականգնման գործընթացին։ Բաքվի նախաձեռնող խումբը նպատակ ունի հանրության ուշադրությանը ներկայացնել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը և անդրծովյան տարածքներում առկա խնդիրները»,- ասել է Հաջիզադեն:

Բաքվի նախաձեռնող խումբը ստեղծվել է 2023 թվականի հուլիսին Ադրբեջանում կայացած համաժողովում՝ Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում։ Այն իր նպատակն է սահմանել՝ աջակցել 21-րդ դարում գաղութատիրությունից տառապող ժողովուրդների պայքարին, սակայն առավելապես կենտրոնացած է Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում ապակայունացում առաջացնելու ուղղությամբ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular