ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գտնվել է ծննդյան օրը մահացած տղամարդու հեռախոսը․ բացառիկ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են ոչ միայն Երևանի Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում կատարված սպանությունը, այլ նաև համագործակցելով Շիրակի մարզային քրեական ոստիկանության հետ հայտնաբերել են կասկածյալներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կատարած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ․-ն իր ընկեր, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Քյարամ Ս․-ի հետ գտնվել է Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի նշված տանը, որտեղ սնվել են, օգտագործելով ոգելիչ խմիչք ևս, ինչի ժամանակ Յուրիկ Շ․-ի և Արտաշես Մ․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Յուրիկ Շ․-ն ձեռքերով և ոտքերով, այնուհետև տանը եղած տարբեր առարկաներով, այդ թվում՝ աթոռով, բազմաթիվ հարվածներ է հասցրել Արտաշես Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է Արտաշես Մ․-ի մահվան պատճառ։ Այդ ամենից հետո Յուրիկ Շ․-ն և Քյարամ Ս․-ն հափշտակել են ծեծվածի բջջային հեռախոսը, դուրս եկել տանից և տաքսիով հեռացել։

Այնուհետև հասնելով «Սասունցի Դավիթ» կայարան, գետնանցումում գողացված հեռախոսը վաճառել են Հարություն Կ․-ին, ով գետնանցումի տակ զբաղվում է բջջային հեռախոսների առք ու վաճառքով և վերանորոգմամբ։
 
Ոստիկանները անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում հայտնաբերում են Քյարամ Ս․-ին, ով կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը, իսկ Յուրիկ Շ․-ին ոստիկանները հայտնաբերում են Գյումրի քաղաքում՝ իր 40-ամյա ընկերոջ բնակարանում։ Թե Յուրիկ Շ․-ն, թե՛ նրա ընկեր 40-ամյա Արտյոմ Մ․-ն սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Նշված անձինք այնուհետև ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի ձերբակալվածների պահման վայր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 23-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: 
 
Նշված փողոցի թիվ 13 տուն էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանը և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
  
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել էին Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին: 
 
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝մահացածի ծննդյան օրն է եղել, իսկ նշված տանը նա ապրում էր վարձակալական հիմունքներով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular