ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ենք քննարկում ենք մեր իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ խումբ է այցելելու Հայաստան սահմանային անվտանգության հետ կապված, որքանո՞վ է դա առնչվում Իրանին և արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվել է այս հարցը:

Նա նկատեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան եւ որեւէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով. «Կարծում եմ՝ հայտարարությունը, որ հրապարակվել էր, եւս մեկ վկայություն էր մեր սերտ հարաբերությունների և մեր հատուկ համագործակցային հարաբերությունների:

Ես չեմ տեսել որևէ հարց, որ մենք չհասնենք իրանական կողմի հետ համաձայնության, մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում և դրա վկայությունը տեսնում ենք, թե վերջին շրջանում այցերի, թե այլ պաշտոնյաների հայտարարություններից ելնելով»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը, փոխնախարարն արձագանքեց. «Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»:

Նա հավելեց, որ այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից հնարավոր է առհասարակ ռուս սահմանապահները դուրս գան. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկել իր սահմանները: իսկ այդ աջակցությունը գտնվում է մեր կարողությունների բարձրացմանը համապատասխան փորձառության կիսմամբ»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular