ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղի

ՖՈՏՈ

Այն նյութի որոնումը, որն ունի ալկոհոլի ազդեցություն, այսինքն հանգեցնում է էյֆորիայի վիճակի, բայց չի առաջացնում թունավորումներ, խումհար և այլ բացասական հետևանքներ օրգանիզմի համար, արդեն երկար ժամանակ շարունակվում է։ Պարբերաբար ոչ ալկոհոլային օղու կամ ոչ ալկոհոլային ալկոհոլի ստեղծման մասին տեղեկություններ են հայտնվում։ Մասնավորապես, 2002 թվականին ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ մերձմոսկովյան Պուշկինո քաղաքի բնակիչը հորինել է կոմպոզիցիա, որն օղին դարձնում է ոչ ալկոհոլային։ Ընդ որում հավելանյութի պարունակությունը, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թունավորման ազդեցությունը, չի բացահայտվել։ Հաղորդվել է, որ դա վալերիանկայի հոտով դեղնավուն հեղուկ է։ Մեկ շիշ օղու համար անհրաժեշտ է 25 միլիլիտր հավելում: Գյուտի հեղինակը պնդում էր, որ նույնիսկ ճանապարհային ոստիկանությունն առանց սարքի չի կարող բացահայտել իր «ոչ ալկոհոլային» օղու թունավոր չափաբաժին խմածին: Իհարկե առողջապահության մասնագետները զգուշացրել են, որ այդ ամենը պետք է մանարամասն հետազոտվի և հաստատվի անվտանգությունը, որը և մինչև վերջ չի եղել:

Արդյո՞ք հնարավոր է, որ օղին ամբողջովին ոչ ալկոհոլային լինի:

Կարծիք կա, որ անհնար է բացարձակապես ոչ ալկոհոլային օղի հորինել, քանի որ այդ ըմպելիքը սովորաբար պարունակում է 40 % ալկոհոլ և 60 % ջուր, և անհնար է ամբողջությամբ բացառել առաջին բաղադրիչը։ Նույնիսկ ոչ ալկոհոլային գարեջուրն իրականում պարունակում է մինչև 0,5 % ալկոհոլ:

Սակայն վերջին տարիներին, այսպես կոչված, ոչ ալկոհոլային ոգելից խմիչքները հայտնի են դարձել բարերի ոլորտում: Դրանք խմիչքներ են, որոնք համով և բույրով մոտ են ավանդական ալկոհոլին, սակայն զուրկ են ալկոհոլից։ Դրանց արտադրության համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ, օրինակ պտտվող գոլորշիացուցիչներ, որոնք թույլ են տալիս ալկոհոլը բաժանել ավելի ցածր ջերմաստիճանում, քան սովորական ջեռուցմամբ։ Բացի այդ, ալկոհոլայինին համով մոտ ըմպելիքներն էլ ավելի հեշտ է ստանալ ջրին տարբեր եղանակներով բուրավետացնողներ խառնելով:

Ներկայումս թունդ ալկոհոլային խմիչքների ոչ ալկոհոլային անալոգները ստեղծվում են արտոնագրված տեխնոլոգիաներով։ Օրինակ մի ֆրանսիական ըմպելիք արտադրող ընկերություն ներկայացրել է ոչ ալկոհոլային վիսկիների շարք, որոնք պատրաստվում են կապսաիցինի ածանցյալներից: Դրանք առանց հոտի մոլեկուլներ են, որոնք ունեն նույն ատոմային կառուցվածքը, ինչ ալկոհոլը: Արտադրողի խոսքով այդ մոլեկուլները հնարավորություն են տալիս առանց խմորման ալկոհոլի համով ըմպելիք ստանալ, բայց առանց հարբեցման հատկության։

Նմանատիպ մեկ այլ գյուտ պատկանում է Լոնդոնի Կայսերական քոլեջի նյարդաֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ բրիտանացի Դեյվիդ Նաթթին։ Նա հայտնաբերել է հատուկ գամմա-ամինաբուտիրաթթու (GABA, նյարդային համակարգի գրգռման և արգելակման հավասարակշռություն) ընկալիչ, որը պետք է խթանվի, որպեսզի մարդու մոտ արբեցման վիճակ առաջացնի՝ առանց ալկոհոլի կողմնակի ազդեցությունների: 2014 թվականին նա և իր թիմը սկսել են աշխատել սինթետիկ ալկոհոլի ստեղծման վրա, իսկ 2018 թվականին արտոնագրել են գյուտը։ Նյութի բաղադրությունը չի բացահայտվում, ըստ ԶԼՄ-ների, դա արդեն ոչ թե էթիլային սպիրտ է, այլ բոլորովին այլ քիմիական նյութ։ Ըստ մշակողների իրենց ըմպելիքի ընդամենը մի քանի միկրոգրամն ապահովում է այն բոլոր հաճելի վիճակները, որոնք տալիս է ալկոհոլը՝ թուլացում, շփվողականություն, զվարճանք։ Միաժամանակ չունի խումհար, չի առաջացնում գլխացավ, բերանի չորություն, ագրեսիա և այլ բացասական հետևանքներ։ Այդ Natta անվանված առաջին կոմերցիոն սպիրտն արդեն վաճառվում է Մեծ Բրիտանիայում, և մշակողները նախատեսում են մինչև 2025 թվականն այն որպես հավելում թողարկել ցանկացած այլ խմիչքի և կոկտեյլների համար: Բայց, այնուամենայնիվ, շատ փորձագետներ են զգուշանում  Natta-ից: Ըստ նրանց անհնար է վստահորեն ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն մարդկանց առողջության համար։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular