ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փիղն ընկել է իրեն սպանողի վրա և ճզմել նրան

ՖՈՏՈ

Պրոֆեսիոնալ որսորդ և սաֆարի-տուրերի կազմակերպիչ Թեունիս Բոտան մահացել է Զիմբաբվեում փղերի որսի ժամանակ: Փիղն ընկել է իրեն սպանողի վրա և ճզմել նրան, փոխանցում է Комсомольская правда-ն:

Այս նորությունը միանշանակ արձագանք չի առաջացրել սոցիալական ցանցերում: Ոմանք ցավակցություն են հայտնում կատարվածի համար, մյուսներն էլ կարծում են, որ իր արարքի համար նա արժանի էր մահվան և սգում են սպանված կենդանու համար:

Բոտան Հարավաֆրիկյան Հանրապետությունից էր: Նա վայրի կենդանիների որսով զբաղվող Theunis Botha Big Game Safaris and Hounds-ի կազմակերպության ղեկավարն է:

Նշվում է, որ երեք անգամ փղերից մեկի վրա կրակելուց հետո կենդանին հարձակվել է նրա վրա: Այդ ժամանակ մյուս որսորդն է մահացու վիրավորել փղին: Կենդանին ընկել է Բոտայի վրա և մահացու ճզմել նրան, գրում է Mirror-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular