ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Չինաստան՝ Ազատության համաշխարհային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897– ծնվել է հայաստանցի քուրդ արձակագիր Արաբ Շամիլովը, որը
ստեղծագործել է քրդերեն և հայերեն:

1903– ծնվել է նշանավոր ջութակահար Իվան Գալամյանը:

1912- գործարկվել է Երևանի ջրմուղը:

1921- տեղի է ունեցել Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923 թվականից Պետական համալսարան):

1923 - ծնվել է դերասան Կարպ Խաչվանքյանը:

1932- բացվել է Հայաստանի Կոմունիստական համալսարանը:

1943 - ծնվել է քանդակագործ  Ֆերդինանտ Առաքելյանը:

1994 –առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերում հայկական ուղղաթիռները ռմբակոծել են ադրբեջանական դիրքերը, իսկ ադրբեջանական ինքնաթիռները հայկական դիրքերը, հաղորդվել է ադրբեջանական Су-25 խփելու մասին:

1996– սկսել է հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, որն առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկն է եղել:

1998-տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա հաստատակամորեն կանգնել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմը քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին:

2006-Երևանի քաղաքապետարանը ևս 50 ավտոբուս է մտցրել երթուղի: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ձեռք են բերվել Ռուսաստանից և աշխատել են գազով:

2007-Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել Հրանտ Դինքին: Այն պահին, երբ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտից սկսվել է Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունը, Երևանում հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում` սգալու նրա մահը, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու Հրանտ Դինքի ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին:

2012– Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել:

2017-Վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսը որում եղել է 9 քաղաքացի: Զոհեր չեն եղել:

2020-«Էրեբունի պլազայում» հնչել են կրակոցներ։ Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարել հրաձիգի հետ, որից հետո կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը և վնասազերծվել:

2022- Հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1368– Չժոի Յուան Չժանը հիմնել է չինական Մին դինաստիան:

1556– Չինաստանի Շենսի նահանգում  տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 830 000 մարդ: Դա մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժն է: 

1734 —ծնվել է ավստրիացի ազգությամբ հունգար ավտոմատ մեքենաների գյուտարար Վոլֆգանգ ֆոն Կեմպելինը:

1766 —վախճանվել է անգլիացի զինագործ և փորագրող, շրիֆտների հայտնագործող Ուիլյամ Կեզլոնը:

1783– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպերի ստեղծողներից  մեկը հանդիսացող Ստենդալը:

1793 —տեղի է ունեցել Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումը Ռուսական կայսրության և Գերմանիայի միջև:

1820 —ծնվել է ռուս կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Ալեքսանդր Սերովը, որը նկարիչ Վալենտին Սերովի հայրն է:

1831– Բելգիան ընդունել է իր պետական դրոշը:

1832 - ծնվել է  ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Էդուարդ Մանեն:

1849 —ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգի Ժենեվա քաղաքում ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բժշկի դիպլոմ է տրվել կնոջը՝ անգլուհի Էլիզաբեթ Բլեկուելին:

1862 - ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Հիլբերտը:

1895 —առաջին անգամ Անտարկտիդայի ափ են իջել մարդիկ՝ «Անտարկտիկ» նորվեգական ձկնորսանավի ուղևորը և կապիտանը:

1912 —Հաագայում ստորագրվել է Միջազգային օփիումային կոնվենցիան, որը թմրանյութերի նկատմամբ հսկողությանը վերաբերվող առաջին միջազգային համաձայնագիրն է:

1924 —У-127 շոգեքարշը սգո գնացքով Մոսկվայի Պավելեցկի կայարան է հասցրել Լենինի դիակը:

1946 - ծնվել է  ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ Բորիս Բերեզովսկին:

1950 - Երուսաղեմը հայտարարվել է Իսրայելի մայրաքաղաք:

1954 —Կորեական պատերազմի 14 հազար ռազմագերիներ վերադարձել են Տայվան:

1956 –վախճանվել է  կինոռեժիսոր, արտադրող Ալեքսանդր Կորդան:

1960 —Ժակ Պիկարը և Դոն Ուոլշը «Տրիեստ» բատիսկաֆով իջել են Մարիանյան իջվածքում հասնելով ռեկորդային 10 916 մետր խորության:

1989 - վախճանվել է իսպանացի նկարիչ և գրող Սալվադոր Դալին:

2001– Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 անձ ինքնահրկիզում են իրականացրել:

2005 - Վիկտոր Յուշչենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը:

2015 —վախճանվել է Սաուդյան արաբիայի թագավոր, մուլտիմիլիարդեր Աբդուլլա իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը:

2019 —Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար:

2021- Կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը, որը վարում էր հանրահայտ «Larry King Live» թոկ-շոուն:

—Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում սկսվել են անհնազանդության ցույցեր ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը