ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

էր Արտյոմը, բոլոր երեխաներին հատուկ ակտիվությունը նաև իրեն էր բնորոշ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրը՝ Արտյոմի եղբայրը:

Արթուրի և Արտյոմի տարիքային տարբերությունը յոթ տարի է, և բնական է, որ եղբայրը մտապահել է իրենց մանկության հետ կապված ամեն մի դրվագ: Նշում է՝ Արտյոմի՝ բոլորի հետ շփվելու հատկությունը չփոխվեց նաև հասուն տարիքում:

Արտյոմը ծնունդով Շիրակի մարզի Ձորակապ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Եղբայրն ասում է՝ նորմալ առաջադիմություն է ունեցել. «Առաջադիմությունը գերազանց չեմ անվանի, բայց վատ էլ չի սովորել: Շատ ընդունակ էր մաթեմատիկայից, բայց նաև սիրում էր «Պատմություն» առարկան»: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակ ուներ Արտյոմը, բայց բոլոր երազանքների ու նպատակների իրականացումը թողել էր բանակից վերադառնալուց հետո: «Մտածում էր՝ ուսումը կիսատ չթողներ, ընդունվեր, հետո զորակոչվեր ծառայության: Միևնույն ժամանակ, կոնկրետ չէր որոշել, թե որ ուղղությամբ պետք է շարունակի կրթությունը, սակայն իրեն հետաքրքրում էր քաղաքականությունը»:

2019 թ. դեկտեմբերի 26-ին Արտյոմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայություն է իրականացրել Կապանի թիվ N զորամասում։ Նշանակվել է ՄՄ-21 (ԳՐԱԴ) կայանքի նշանառու։ «Ծառայության հանդեպ տրամադրվածությունը շատ լավ էր: Մինչ իր մեկնելը ընկերներից շատերին ճանապարհել էր բանակ, տեղյակ էր ծառայության ընթացքից: Հրաշալի ձևով է դրսևորել իր լավագույն կողմերը ծառայության ընթացքում թե՛ որպես զինվոր, թե՛ որպես մարդ: Ամեն ինչ շատ լավ էր, հարմարվել էր զինվորի առօրյային»:

Արթուրը պատմում է, թե ինչպես է եղբայրը հայտնվել 44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում: «Սեպտեմբերի 3-4-ից սկսած իրենց դաշտային հերթական պլանային պարապմունքներն անցկացնում էին Ջրականի պոլիգոններում: Զորավարժություններ էին, և դաշտային պայմաններից սեպտեմբերի 27-ին անմիջապես ներգրավվել են պատերազմի մեջ: Ջրական, Կուբաթլու, Իշխանասար: Այս երեք շրջանների ընդհանուր բնագծով իրենք տեղաշարժվել են: Եթե անգամ մեզ չասեր, որ պատերազմի դաշտում է, բնական է՝ կհասկանայինք: Գիտեինք, որ Ջրականում է, զորավարժություններ են անցկացնում: Իսկ պատերազմի առաջին ու ծանր հարվածներն իր վրա Ջրականն է վերցրել, տղաներն էլ ներգրավվել են ակտիվ պատերազմի մեջ»:

Արտյոմի մարտական ուղին փաստում է. «Շարքային Արտյոմ Համլետի Սաղաթել յանը 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ը, լինելով ՀՀ ՊՆ զորամասի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 2-րդ հաշվարկի նշանառու, անընդմեջ մասնակցել է մարտական գործողություններին՝ խիզախաբար պայքարելով հակառակորդի դեմ Ջաբրայիլի, Մինբաշլիի, Շախվելիի և Իշխանաձորի շրջաններում, ցուցաբերելով յուրօրինակ արիություն և քաջություն: Մշտապես գտնվելով պատերազմի ամենաթեժ և վտանգավոր կետերում, կրակային դիրքերում, հակառակորդի օդային և հրետանային հարվածների տակ, վտանգելով կյանքը՝ անընդհատ կատարել է իր վրա դրված առաջադրանքները և անընդմեջ ապահովել է ճշգրիտ կրակ իր հրանոթից՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ։ Նա բարձր մակարդակով կատարել է իր վրա դրված մարտական խնդիրը՝ ցուցաբերելով խիզախության յուրօրինակ դրվագներ:

2020 թ. հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում մարտական խնդրի կատարման ընթացքում ԱԹՍի հարվածից ստացել է ծանր վիրավորում։ Տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»:

Արթուրն ասում է՝ եղբայրը զոհվել է իր ծննդյան օրվանից երեք օր անց: «Առաջնագծում պետք է լինի հետևակը՝ զինվորները, որոնք դիրքերում են, թիկունքում՝ երրորդ գծում, պետք է լինի հրետանին: Արտյոմը «ԳՐԱԴ» կայանքի նշանառու էր: Իրենք մոտավորապես 20-30 կիլոմետր պետք է հետ լինեին, բայց եղել են առաջնագծում: Եթե առաջին օրերին ամեն ինչ նորմալ է եղել, ապա հետո եղել են հետևակի կռվող անձնակազմ, եթե կարող ենք այդպես ասել: Այսպես հայտնվել են առաջին գծում: Մինչև իր զոհվելու օրը, չորս «ԳՐԱԴ» կայանք է փոխել, մեկը խփել է թշնամին, տեղափոխվել է մյուսին և այդպես շարունակ»:

Նա նաև եղբոր զոհվելու օրվա մանրամասներն է ներկայացնում. «Գնացել են, որ մեկին շրջափակումից դուրս բերեն, հիմա անգամ կարևոր չէ, թե ում: Կրակ են ապահովել, կատարել իրենց առաջադրանքը, բայց ինչոր պահի արդեն իրենք են կարիք ունեցել օգնության, որ դուրս գան շրջափակումից: Երեք մեքենայով են եղել, դուրս գալու պահին ԱԹՍ-ն հարվածել է»:

Արտյոմը շուտ է «վերադարձել» տուն: «Իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 15-ին էր զանգել վերջին անգամ: Մինչ այդ էլ իր զանգերը հաճախակի չէին, մեզ ասում էր, որ իրեն չզանգահարենք, քանի որ այդ կերպ իրենց գտնում ու թիրախավորում են: Ու ինքն էլ ուշ ուշ էր զանգահարում, մի քանի րոպեով, ուղղակի ասում էր, որ իր հետ ամեն ինչ նորմալ է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին, մեզ տեղեկությունը հասել է հոկտեմբերի 20- ին: Արտյոմի զոհվելու և եկեղեցական կարգով հուղարկավորության արարողության միջև ընդամենն օրերի տարբերություն է եղել»:

Արտյոմը երեք եղբայրներից կրտսերն է: Զրույցի ժամանակ ասում եմ՝ ինչպես բոլոր ընտանիքներում, վստահաբար, Արտյոմն էլ, որպես տան փոքր, իր մեծ բաժին սերն ու ուշադրությունն է ունեցել: Արթուրը հաստատում է սա և ասում՝ Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում: «Ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ, ապրում ես, որովհետև պետք է ապրել: Բայց այդ պակասը լրացում չունի»:

Հ. Գ.-Արտյոմ Սաղաթել յանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ձորակապ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular