ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թուղթ է, ստորագրել են: Ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին երկիրն ենք: Այս փաստաթուղթն իրենից որևէ բան չի ներկայացնում, ինչպես ցանկացած պայմանագիր կամ ստորագրված թուղթ, եթե կողմերն այն չեն օգտագործում»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ամենից քննարկված, շահարկված, թերևս նաև «գովազդված» փաստաթղթին՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը: Նա հիշեցնում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթ կա, քանի՞ կետ է իրականություն դարձել: ՀԱՊԿ-ում էլ փաստաթուղթ կա ստորագրված, ստացվո՞ւմ է այն օգտագործել, Մինսկի խումբը, Արցախը պետք է լինեին, թղթում էլ գրված էր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Ստացվե՞ց: Հերթական թղթի կտորն է, որում ինչ-որ բան է գրված միայն բարի կենացների մակարդակով»:

Պողոսյանն առաջարկում է ուշադիր կարդալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը՝ հասկանալու համար, թե այս փաստաթղթում գրված կետերից ո՞րն է հնարավոր լինելու իրագործել, որը՝ ոչ: «Եթե փաստաթղթում գտնեն մի բան, ինչը կարևոր է լինելու ԱՄՆ շահերի համար, դա կօգտագործեն: Հայաստանի գործող իշխանություններն ապացուցել են, որ իրենք որևէ ձևով չեն կարողանում որևէ փաստաթուղթ օգտագործել: Հույսներս պետք է դնենք Թրամփի վրա: Իսկ Թրամփի ելույթում կար մեկ գլխավոր մեխ. ցանկացած բան օգտագործվելու է հետևյալ տրամաբանությամբ՝ ի՞նչ օգուտ է ունենալու Ամերիկան դրանից: Ի՞նչ կար այդ փաստաթղթում, ինչո՞ւ ենք ուրախացել, Ամերիկան օգո՞ւտ է ունենալու այդ փաստաթղթից: Թող դիտարկեն իրենց ազնիվ ցանկությունը՝ այդ թուղթը ստորագրել են, որ օգնե՞ն Ամերիկային, թե՞ որոշել են, որ պետք է օգնել Հայաստանին: Եթե այդ փաստաթուղթը ստորագրել են, որ օգնեն Հայաստանին, ապա Թրամփին դա չի հետաքրքրում: Սրանից հետո Թրամփին հետաքրքրում է ամենը, ինչը կարող է օգտագործել Ամերիկայի համար: Այդ թղթում ավելի շատ նշված էր, որ Ամերիկան այսպես կօգնի, այս բանը կանի, դրանից Ամերիկային ի՞նչ օգուտ: Եթե օգուտ չի ունենալու, ուրեմն Թրամփի պաշտոնավարման ժամանակ դրանք տեղի չեն ունենա»,-նշում է մեր զրուցակիցը:

Պողոսյանը նշում է՝ ԱՄՆ հեռացող վարչակազմը հույս ունի մեկ օր կրկին գալ իշխանության: «Ի՞նչ են նրանք ասելու ընտրողներին չորս տարի անց: Օրինակ՝ գիտեն, որ ընտրողների մեջ մի խումբ կա, որոնք հայեր են: Հայերին ի՞նչ պետք է վաճառեն իրենց պատկերացմամբ, որ վերջիններս դեմոկրատներին ընտրեն: Կասեն՝ մեր օրոք նման թուղթ էր ստորագրվել, մենք կգանք իշխանության, կօգտագործենք: Հաշվարկով են գործել: Հիշեցնեմ, որ ԱՄՆ նույն աշխատակազմն էր ասում, որ էթնիկ զտում թույլ չի տալու Արցախում: Այնպես որ, այդ քայլն առաջին հերթին իրենց համար են արել: Հաջորդ դեմոկրատը, որը մրցելու է ընտրություններում, կունենա հենման կետ՝ ասելով, որ նման թուղթ կա, որն իրենց օրոք է ստորագրվել: Կներկայացնեն՝ Թրամփը եկավ, խանգարեց դրա կյանքի կոչմանը: Բայց այս քայլով իրենք հայկական ձայները կտանեն, իրենց վրա շատ խնդիրներ չեն բարդվի և այլն: Եթե Հայաստանի իշխանություններին ասեն՝ եկեք սա ստորագրեք, այն մյուս թուղթը ստորագրեք, կստորագրեն իշխանությունը պահպանելու համար: Այդ փաստաթուղթն այսօրվա դրությամբ միայն իշխանությունը պահպանելու համար են ստորագրել: Երևի թե այն գին է ունեցել: Թուղթը ստորագրեցին և անդադար Ռուսաստան են գնում ու գալիս»,-փաստում է նա:

Ռուսաստանի Դաշնության հետ փոխադարձ մեղադրանքներից հետո օրերս ընդլայնված կազմով հանդիպումներ և առանձնազրույց տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև, խոսվեց գործընկերության ու ձեռքբերումների մասին: Մեր զրուցակիցը վստահ է՝ փոխադարձ մեղադրանքները շարունակվելու են. «Պարտված իշխանությունը կարող է միայն նոր պարտություններ բերել: Սա պետք է գիտակցենք և կանգնեցնենք այդ շղթան, հակառակ դեպքում ունենալու ենք խնդիր: Լավագույն տարբերակը կլինի այս թիմի գիտակցված և ինքնակամ հեռանալը: Եթե դա չկա, ապա առկա խնդիրներով պետք է օրը լուսացնենք և մթնացնենք՝ մտածելով՝ վաղը Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ»:

Ոմանք այս հանդիպումները, քննարկումները, այցերը դիվերսիֆիկացիայի դրսևորում կկոչեն, որը, թերևս, ամենաքննարկված հարցերից մեկն է մեր երկրի քաղաքական օրակարգում վերջին մի քանի տարվա ընթացքում: Դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին է խոսվել տնտեսական, ռազմական, քաղաքական և այլ ուղղություններով: «Դիվերսիֆիկացիան գալիս է այն ժամանակ, երբ դու ձևավորում ես այլընտրանքներ և կարողանում ուժ ու եռանդ ունենալ և օգտագործել դրանք: Դրա համար պետք է ռեսուրս ունենաս, դիվերսիֆիկացիան թղթի վրա գրված սիրուն բառ չէ: Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը դիվերսիֆիկացիա իրականացնելու համար: Կարո՞ղ է աշխարհագրություն փոխել: Ոչ: Այս աշխարհագրության շրջանակների մեջ պետք է նայել դիվերսիֆիկացիայի հարցերը: Թուրքին և ադրբեջանցուն բարեկամ են սարքելո՞ւ: Ոչ: Խոսում են ինչ-որ ուղիների մասին: Ո՞ր ուղիների, հյուսիս ու հարավ և արևելք ու արևմուտք, որը խաչմերուկ են կոչո՞ւմ: Մի խաչմերուկի գաղափարը թուրք-ադրբեջանականն է, ինչն ունի խնդիր շահերի բախման տեսակետով հյուսիս-հարավի հետ: Հյուսիս հարավում էլ այն երկու երկրներն են, որոնց հետ կա՛մ նախկինում այնքան պետք է աշխատեիր, որ ուժեղ հարաբերություններ լինեին, կա՛մ, եթե սխալ ես աշխատել, ապա ունես բախում արևմուտք-արևելքի հետ: Այդ բախման խաչմերուկում՝ թե՛ Ռուսաստանի և Իրանի, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչպե՞ս են որոշել, որ պետք է դիվերսիֆիկացիա ձևավորվի և ո՞ւմ հետ: Եթե որոշել են, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկիր կամ համակարգի մեջ գտնվող երկրներ պետք է իրար հետ վիճեն, օրինակ՝ ԱՄՆ-ն և Թուրքիան, ապա սխալվում են: Այնքան ուժ ունենք, որ գնալու ենք ու երկու դաշնակցի մեջ «կռիվ գցե՞նք»: Այնպես որ, սիրուն բառեր ասելու փոխարեն պետք էր ինչ-որ բան մտածել: Դիվերսիֆիկացիա իրականացնելու համար առաջին հերթին պետք է ռեսուրսներ ձևավորես, դրանք ձևավորելու համար պետք է ունենաս ազգային միասնություն և գիտակցես, թե ինչպես ես կարողանալու ամեն երկրում համապատասխան սփյուռքն օգտագործել՝ ի շահ Հայաստանի: Բայց ասում են՝ Սփյուռքը մեզ այլևս չի հետաքրքրում, և զրկվում են այդ ռեսուրսից: Ֆինանսական ռեսուրսներ չունես, ոչ մի բան չես կարողանում անել: Այս պայմաններում ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը»,- ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Իրականության մեջ շարունակում են սպառնալ այն ուղղությանը, որը սնում է Հայաստանի տնտեսությունը, դեպի ԵՄ գնալու, եվրոպական տնտեսությանն ինտեգրվելու խոսույթով: «Եվրամիություն գնալը շատ լավ միտք է: Ո՞վ է ասել, որ չպետք է առևտուր անել այլ ուղղությունների հետ: Բայց դրա համար պետք էր մեծ ներդրումներ կատարել գիտության, տնտեսության զարգացման, արտադրության մեջ: Եթե Սփյուռքի հետ չես աշխատում, այդ ռեսուրսները որտեղի՞ց ես գտնելու: Երկրորդ՝ ի՞նչ պետք է անել գիտությանը զարկ տալու համար: Ամենալավ գիտնականներդ Սփյուռքում են, քանիսի՞ն են համոզել, որ գան Հայաստան և դնեն պրոտոլիաներ: Մի օրինակ կա՝ մարդը մեր երկրի համար Դիլիջանի դպրոց է ձևավորել, բայց նրա համար այսօր մեկ բառ չեն խոսում: Այնպես որ, դիվերսիֆիկացիան խոսելով չէ, գործով է: Եթե դա չես ձևավորել, այդ սիրուն խոսքը մնալու է թղթի վրա: Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր իշխանության աթոռը պահելու հնարավորությունը: Պետք է, որ այսօր Արևմուտքն ասի, թե ժողովրդավար ենք, գնացինք Արևմուտք, վաղը պետք է Ռուսաստանի հետ խաղացնել, զանգում են Պուտինին, բացատրություններ տալիս: Իշխանությունը պահելու համար այս դիվերսիֆիկացիան իրենց մոտ առայժմ ստացվում է»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular