Վերականգնողական փորձված դիմակ
ՖՈՏՈՅուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ ու խնամված տեսք։ Այս հարցում նրանց օգնության կարող են գալ գեղեցկության ու խնամքի սրահները։ Սակայն միշտ չէ, որ կա հնարավորություն օգտվել այս թանկարժեք սրահներից։ Բարեբախտաբար սրահներին կա այլընտրանք․ կանանց օգնության է հասնում բնական դիմակները։
Անգլիական այս դիմակը հարմար է յուրաքանչյուր տիպի մաշկի համար, որը խոնավեցնում ու սնուցում է մաշկը, ինչպես նաև բարելավում է մաշկի վերին շերտում արյան շրջանառությունը։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 3 բաժակ․ առաջինի մեջ լցնել բլենդերի մեջ հարված վարսակի փաթիլների ու ցանկացած տեսակի բուսայուղի խառնուրդը։ Երկրորդի մեջ լցնել քերիչով անցկացված խնձորի, մի փոքր կիտրոնի հյութի ու 1 թեյի գդալ մեղրի խառնուրդը։Երրորդի մեջ լցնել կեֆիր՝ 1 թեյի գդալ մանր աղով։
Օգտագործման եղանակը
1. Լվացվել ու առաջին բաժակի պարունակությունը քսել դեմքի մաշկին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին՝ նրբորեն մերսելով մաշկը մոտ 2 րոպե։ Պահել 5 րոպե։
2. Երբ դիմակը մի փոքր չորացել է, մաշկին քսել երկրորդ բաժակի պարունակությունը և կրկին մերսել 2 րոպե ու կրկին պահել 5 րոպե։
3. Դիմակը հեռացնել մաշկից ու լվացվել տաք ջրով։
4. Այնուհետ մաշկին քսել երրորդ բաժակի պարունակությունն ու պահել 10 րոպե։
5. Լավ լվանալ մաշկը, նախընտրելի է երիցուկի լուծույթով ու քսել փափկեցնող կրեմ։
Կատարեք այս դիմակը շաբաթը 2 անգամ՝ ոչ ավել քան 3 շաբաթ, այնուհետ դադար տվեք, ու կտեսնեք մաշկի անհավանական փոփոխությունները։ Եթե ժամանակ չունեք միանգամից կատարել ողջ պրոցեդուրան, ապա կարելի է այն կատարել տարբեր օրեր։