ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավաճանը. Փաշինյանը խփում է Ռուսաստանին հանուն Ալիևի բարեհաճության զոհաբերելով Հայաստանի շահերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանը Թուրքիային է հանձնել կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Էրջա Յըլմազին և նրա հանցակից Իբրահիմ Քայմակին։ Էրջանը Թուրքիայում հետախուզվում է 15 տարի 43 մեղադրանքներով, Իբրահիմը 6 տարի՝ 10 մեղադրանքներով։ Ձերբակալությունն ու արտահանձնումը Թուրքիայի և Հայաստանի անվտանգության ուժերի համատեղ աշխատանքի արդյունքն է, գրում է bloknot.ru–ն։ Ինչպես նշում են Հարավային Կովկասի հարցերով փորձագետները Telegram-ի «Parallel Z» ալիքում, «այժմ միանգամայն պարզ է, որ Հայաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ, և դա ոչ միայն «շփում» է, Փաշինյանը բազմաթիվ քայլեր է անում Ալիևին հաճոյանալու համար՝ գնելով նրա լռությունը։ Մոտ ապագայում դա Հայաստանին սպառնում է տարածքների կորուստներով»

Փորձագետները կարծում են, որ Փաշինյանը միշտ տեղյակ է Երևանի նկատմամբ Ալիևի քայլերից. «Փաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով: Այդ դավաճանը շուտով նորից կվճարի, որպեսզի համոզվի, որ իր գործարքների մասին գաղտնի տեղեկությունները պատահաբար սխալ ձեռքերում չեն հայտնվի: Անհնար է պատկերացնել, թե ինչ գներ են այնտեղ, դրանք տարածքներ են, դրանք պետության կենսական շահեր են: Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի նաև Տավուշի մարզի մի հատվածը, որտեղ գտնվում է Ռուսաստանից Հայաստան գազատարը: Սպասեք։ Դավաճանը նախ Հայաստանին 1000 տոկոսով կախման մեջ կդնի թուրքերից ու ադրբեջանցիներից, հետո, կամ միաժամանակ, դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Թուրքերը կհայտարարեն, որ հազարավոր PKK-ի զինյալներ են թաքնված Սյունիքում ու զորք կմտցնեն այնտեղ, իսկ Փաշինյանը բոլորի բերանը կփակի ու կասի, որ Կրեմլը թուրքերի ձեռքով վրեժ է լուծում Հայաստանի ԵՄ մտնելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։ Իսկ ինքը սուրբ է ու ոչ մի բանում մեղավոր չէ, Փաշինյանն արդեն հպարտորեն հայտարարել է, որ 2025 թվականի հունվարից ռուսները վերջնականապես լքել են Իրանի հետ սահմանը»։ 

«ԱԶԱՏԱԳՐՈՒՄ» ժողովրդական շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի կարծիքով մոտ ապագայի սցենարը պարզ է՝ Փաշինյանն Իրանի հետ սահմանին գտնվող տարածքի մի մասը կհանձնի Ալիևին, ապա Ադրբեջանի հետ կկնքվի հաշտություն, որից հետո Ռուս զինվորականները վերջնականապես և ամբողջությամբ «կվտարվեն» Հայաստանի տարածքից: Խնդիրը դրվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից, որոնք նախատեսում են բոլոր կողմերից «շրջափակել» Իրանը նախքան նրա վրա հարձակում սկսելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular