ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստալինի «իսկական» հայրը. ի՞նչ են գտել գենետիկները ժողովուրդների առաջնորդի ԴՆԹ անալիզում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իոսիֆ Ստալինի անձի և նրա ծագման շուրջ միշտ շատ խոսակցություններ և տեսություններ են եղել, որոնցից մի քանիսն անկեղծորեն առասպելական բնույթ են կրել: Խորհրդային առաջնորդի կյանքի ամենաառեղծվածային կողմերից մեկը նրա իրական հայրությունն էր: Պաշտոնական փաստաթղթերում Ստալինը նշված է որպես Վիսարիոն Ջուղաշվիլիի որդի, սակայն նրա մահից տարիներ անց սկսեցին հայտնվել նրա կենսաբանական հոր մասին այլընտրանքային վարկածներ, գրում է prufy.ru-ն։

Ըստ պաշտոնական վարկածի Իոսիֆը ծնվել է 1879 թվականի դեկտեմբերի 9-ին Թիֆլիս նահանգի Գորի քաղաքում։ Նրա հայրը Վիսարիոն (Բեսո) Ջուղաշվիլին էր, կոշկակար և մոլի հարբեցող, իսկ մայրը՝ Եկատերինա Գեորգիևնան, ծննդով Գելաձից էր։ Հայտնի է, որ Ստալինն ընտանիքի երրորդ երեխան էր, իսկ նրա երկու ավագ եղբայրները մահացել էին մանկության տարիներին։ 11 տարեկանում Իոսիֆը կորցրել էր հորը, ով սպանվել էր հարբած ծեծկռտուքի ժամանակ։ Սակայն Ստալինի մահից տասնամյակներ անց հայտնվեցին նոր վարկածներ, որոնք կասկածի տակ էին դնում նրա ծագման մասին պաշտոնական տեղեկությունները։

Ամենատարածված վարկածներից մեկը, որը բարձրաձայնել էր պատմաբան Էդվարդ Ռադզինսկին, պնդում է, որ Նիկոլայ Պրժևալսկին՝ հայտնի ռուս ճանապարհորդը, կարող էր լինել Ստալինի հայրը: Ռադզինսկին պնդում էր, որ Եկատերինա Ջուղաշվիլին, ամուսնացած լինելով Վիսարիոնի հետ, հանդիպել է Պրժևալսկուն 1878 թվականին, և նա կարող էր լինել Իոսիֆի հայրը: Սակայն այդ վարկածը բախվում է մի շարք հակասությունների։ Նախ Պրժևալսկին այդ ժամանակ գտնվում էր Չինաստանում, և երկրորդ հերթին Ստալինի թոռան՝ Ալեքսանդր Բուրդոնսկու մոտ իրականացված ԴՆԹ հետազոտությունները հերքել են այդ տեսությունը։ Պարզվել է, որ Բուրդոնսկիներն ունեին օսերին և հայերին բնորոշ հապլոխումբ, իսկ Պրժևալսկիների մոտ եվրոպացիներին բնորոշ հապլոխումբ է։

Այլ հետազոտողներ էլ առաջ են քաշել այլ վարկածներ Ստալինի հնարավոր կենսաբանական հայրերի մասին։ Օրինակ, պատմաբան Սիմոն Սեբագ Մոնտեֆիորեն իր «Երիտասարդ Ստալին» գրքում ենթադրում է, որ Իոսիֆը կարող էր լինել Գորիի հրեա հարուստ վաճառական Յակով Էգնատաշվիլիի որդին, ում հետ Եկատերինան սերտ հարաբերություններ էր պահպանում: Բացի այդ, նշվում է վարկած, որ Ստալինը Գորիի ոստիկանապետ Դամիան Դավրիշևիի որդին է, ում հետ Եկատերինան իբր սիրային կապ է ունեցել։

Ամենաինտրիգային հայտարարությունն արել է անձամբ Ստալինը 1934 թվականին, երբ, խոսելով իր ծագման մասին, հիշատակել է մի քահանայի, որն իբր իր հայրն է եղել։ Այդ քահանան կարող էր լինել Քրիստոֆեր Չարկվիանին՝ Ջուղաշվիլիների ընտանիքի հոգևոր դաստիարակը:

Եվ վերջապես, անցյալ դարի 80-ականներին առաջ քաշված վերջին տեսություններից մեկն այն է, որ Վիսարիոն Ջուղաշվիլին էթնիկ վրացի չի եղել, ինչպես նախկինում էր ենթադրվում: Հնարավոր է, որ նա հայ կամ օս է եղել, ինչը կարող է բացատրել ԴՆԹ-ի արդյունքներով նրա վրացական ծագմանն անհամապատասխանությունը:

Նույն Բուրդոնսկին նշում է. «Հայերը Գորիում ապրել են անհիշելի ժամանակներից։ Ձուլվելով նրանք վերցրել են վրացական ազգանուններ, օրինակ Մուրադյանը Մուրադելի, Պալյանը Փալիաշվիլի։ Այսպիսով, Ստալինը կարող էր հայերի կամ օսերի ժառանգ լինել»:

Ամեն դեպքում, չնայած բազմաթիվ տեսություններին և վարկածներին, Իոսիֆ Ստալինի ծագման վերաբերյալ հարցերի վերջնական պատասխանները մնում են չբացահայտված:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular