ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտել

ՎԻԴԵՈ

ՌԴ Տուապսեի շրջանում զբոսաշրջիկը լեռներում զբոսնելիս՝ գտել է Հայրենական մեծ պատերազմի զինամթերք։ Այն ոչնչացվել է Ռուսաստանի ազգային գվարդիայի ռումբերի ոչնչացման փորձագետների կողմից։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է Gazeta-ն։

Կրասնոդարի բնակիչը Տուապսեի շրջանի Գոյտխ լեռնանցքի մոտ քայլելիս է եղել լեռնային արահետով, երբ նկատել է տարօրինակ առարկա, որը գտնվել է ծառի արմատներում։ Տղամարդը կարծել է, որ իր գտածոն նման է զինամթերքի, ուստի դիմել է իրավապահներին։ Ռոսգվարդիայի մասնագետները հաստատել են զբոսաշրջիկի ենթադրությունը. նա գտել է խորհրդային ձեռքի նռնակ։

«Ազգային գվարդիան վտանգավոր գտածոն ոչնչացրել է լեռնային և անտառապատ տարածքում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցները»,- նշել են վարչությունից։

Իրավապահները շնորհակալություն են հայտնել զբոսաշրջիկին զգոնության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular