ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են

ՍՊՈՐՏ

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ կապված Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում այդ երկրի հավաքականի մարզիկներին տրված անորակ մեդալների հետ։  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղար Մուրադ Ֆարզալիևը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առայժմ այս խնդիրը հայտնաբերվել է մեր երկու մարզիկների մեդալներում, հետաքննության արդյունքներից հետո բողոք կներկայացվի ՄՕԿ-ին»,- մեջբերում է գործակալությունը կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը։

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հասրաթ Ջաֆարովն ասել էր, որ իր մեդալը սկսել է որակը գցել և ժանգոտվել՝ շնորհվելուց ընդամենը երեք օր անց: Նրա խոսքով՝ մեդալն ամեն օր ավելի վատ տեսք ունի. Մարզիկը մտածում է մրցանակը վերադարձնելու մասին, սակայն չգիտի՝ այն կփոխարինվի՞ նորով և ավելի լավով։

Նախկինում 2024 թվականի Օլիմպիական խաղերի հարյուրից ավելի մեդալակիրներ վերադարձրել էին իրենց մեդալները ժանգի և այլ տեսանելի վնասների պատճառով։ Միջազգային օլիմպիական կոմիտեն վստահեցրել է, որ բոլոր թերի մեդալները հնարավորինս արագ կփոխարինվեն նորերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը