ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Beeline–ի աջակցությամբ կմեկնարկի «Արմենպրես. Պատմություն» նախագծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի մեկնարկի մասին։  Հայտնում են «ԱրմենՏել» ընկերությունից:

«Արմենպրես. Պատմություն» նախագծի նպատակն է թվայնացնել Գործակալության բնույթով եզակի ֆոտոարխիվը՝  մոտ 10,000 լուսանկարներ և Արմենպրես լրատվական գործակալության «Արմենպրես. Պատմություն» կայքի ստեղծումը։

Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), Արմենպրեսը լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման աշխատանքները կիրանացվեն Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։

«Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման հարյուրամյակին ընդառաջ մի լուրջ նախագծի մեկնարկ է տրվում: Մեր գործընկերների աջակցությամբ գործակալության  ֆոտոպահոցի լավագույն լուսանկարներից շատերը հասանելի կլինեն մեր հանրությանը: Արմենպրեսը պատմականորեն եղել և այսօր էլ մնում է հայկական լուսանկարչական դպրոցի դարբնոցներից մեկը և այս նախագիծը, պատկերավոր ասած, ֆոտոարվեստի և ֆոտոլրագրության յուրատեսակ «ազգային պատկերասրահ է», -ասել է  «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Beeline-ն մշտապես իրականացնում է նախագծեր ուղղված հայկական թվային բովանդակության զարգացմանը և տարածմանը: Համոզված ենք, որ «Արմենպրես. Պատմություն» նախագիծն իր լուրջ ներդրումը կբերի հայկական թվային բովանդակության հարստացմանը և չափազանց հետաքրքիր կլինի հանրության համար: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ մարդկանց հասանելի կլինի թվայնացած ֆոտոարխիվը, իսկ մենք թվային տեխնոլոգիանների օգնությամբ կփորձենք դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը», - նշել է  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսում ենք անչափ կարևոր և պատասխանատու մի նախագիծ, որը հետաքրքրական է և տեխնոլոգիական, և բովանդակային մասով։ Շնորհակալ ենք Beeline-ին՝ նախագծին աջակցելու համար։ Պատրաստ ենք թվայնացման աշխատանքներն իրականացնել բարձր որակով՝ լավագույն տեխնիկական սարքավորումների և մասնագետների միջոցով», - նշել է  Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը։

Ըստ աղբյուրի, Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular