ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … տասհնգյակ խաղ

ՖՈՏՈ

 Տասհնգյակը մեխանիկական գլուխկոտրուկ խաղ է: Այն իր հանրաճանաչությամբ երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում  Ռուբիկի խորանարդից և փազլներից հետո: Տասհնգյակի դասական տարբերակը 4 x 4 քառակուսի տախտակ է 15 սալիկներով և մեկ ազատ բջիջով: Խաղի նպատակը 1-ից 15-ը թվերի շարք հավաքելն է սալիկները դաշտի երկայնքով  հորիզոնական կամ ուղղահայաց ուղղությամբ տեղափոխելով:

Երկու ամերիկացիներ են պայքարում այդ  խաղի գյուտարար կոչվելու իրավունքի համար՝ շախմատիստ Սեմ Լլոյդը և փոստատար Նոյ Չեպմանը: 1874 թվականին Նոյ Չեպմանն ընկերներին ցուցադրել է այդ գլուխկոտրուկի առաջին տարբերակը: Իսկ 1880 թվականին նա փորձել է արտոնագիր ստանալ իր գյուտի համար, բայց հայտը մերժվել է անհասկանալի պատճառներով: 1891 թվականին Սեմ Լլոյդն է հայտարարել իր գլուխկոտրուկի գյուտի մասին: Հենց նա էր մեծ ջանք ու ժամանակ գործադրել, որպեսզի նոր խաղը  նվաճի ամբողջ աշխարհը: Լլոյդը հանդես է եկել հնարամիտ կոմերցիոն քայլով: Նա հայտարարել է մրցույթ 1000 դոլար մրցանակով, թվերի շարքը հավաքող առաջին մարդու համար: Ընդ որում խաղադաշտում պետք էր փոխել միայն 14-ի և 15-ի տեղերը: Ամբողջ աշխարհն է տարվել այդ թվացյալ պարզ առաջադրանքի լուծմամբ: Բայց ոչ ոք չի շահել մրցանակը: Փաստորեն, Լլոյդը պարզապես տաղանդավոր կերպով ուշադրություն է հրավիրել Տասհնգյակ խաղի նկատմամբ, քանի որ իրականում այդ տարբերակում խնդիրը հնարավոր չէ լուծել:

Տասհնգյակ խաղը խելագարի նման արագորեն սկսել է  տարածվել: ԱՄՆ-ում այն հայտնվել է 1880 թվականի մարտին: Մեկ ամիս անց գլուխկոտրուկը հասել է Կանադա և Ֆրանսիա, իսկ ավելի ուշ Էստոնիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Լատվիայի, Գերմանիայի, Անգլիայի բնակիչներն են սկսել գլուխ կոտրել այդ  խնդրի լուծման վրա: Մայիսին հանելուկը հասել է Ավստրալիա, Դանիա, Մեքսիկա, Իտալիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա: Այս երևույթը նույնիսկ սկսել են կոչել «տասհնգյակային խելագարություն»: Արդյունքում խաղը գնվել է միլիոնավոր խմբաքանակներով: Մարդիկ մոռացել են սննդի և քնի մասին: Որոշ ձեռնարկություններում անգամ խաղի նկատմամբ արգելք է մտցվել. աշխատողներին չի թույլատրվել աշխատանքի ժամանակ այն խաղալ, քանի որ մարդիկ  պարզապես մոռանում էին իրենց պարտականությունների մասին:

Տասհնգյակ գլուխկոտրուկի ալգորիթմն այն է, որ եթե թվերի ճիշտ շարքը խառնվում է սալիկները դաշտով տեղափոխելով, ապա խնդիրը լուծում ունի: Բայց, եթե դրանք հանվեն դաշտից և վերադասավորվեն ցանկացած հերթականությամբ, ապա հանելուկը կարող է լուծվել միայն կես դեպքերում: Այդ դեպքում լուծումը միայն խաղադաշտը 360 °-ով պտտելը և սալիկները թափելն է: Մաթեմատիկոսներն անգամ համապատասխան հավասարումներ են ստեղծել, որոնցում  հաշվարկել են որոշակի զուգորդումների լուծման հնարավորությունները:

Գոյություն ունեն տասհնգյակ գլուխկոտրուկի շատ  տարբերակներ: Ոմանց մեջ թվերի փոխարեն հարկավոր է նկար հավաքել: Մյուսներում տառեր են օգտագործում: Հետաքրքիր տարբերակ է «Կախարդական քառակուսի»-ն , որտեղ յուրաքանչյուր շարքի թվերի գումարը պետք է հավասար լինի նույն թվին: 1960-ականներից ի վեր Տասհնգյակի տարբեր տարբերակներ են օգտագործվել արհեստական ինտելեկտի հետազոտություններում: Այս գլուխկոտրուկը դասական խնդիր է եվրիստիկական ալգորիթմների մոդելավորման համար:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular