ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարշալ Բաղրամյանի խորհուրդը չնախատեսված իրավիճակների դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես տեսել եմ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանին մեկից ավելի անգամ, բայց հիմնականում հեռվից՝ դամբարանի ամբիոնին տոնական ցույցերի ժամանակ կամ հանդիսավոր ժողովների նախագահությունների ժամանակ, գրում է rg.ru-ն։ Եվ միայն մեկ անգամ եմ հնարավորություն ունեցել հանդիպել նրան դեմ առ դեմ և նույնիսկ մի փոքր զրուցել: Դա տեղի է ունեցել 1970-ականների երկրորդ կեսին։ Ինչ-որ գործով գնացել էի Կոմսոմոլի Կենտկոմ և, գործն ավարտելով իջնում էի դեպի ելքը։ Եվ հանկարծ տեսա, որ հերթապահը բացում է ապակե դուռը մարշալի համազգեստով տղամարդու առջև։ Բաղրամյանն էր։ Նրա այդտեղ լինելը ինձ չզարմացրեց, Բաղրամյանին հաճախ անվանում էին «Կոմսոմոլի մարշալ», քանի որ երկար ժամանակ նա ղեկավարում էր «Զարնիցա» և «Հիշողության ժամացույց» ռազմահայրենասիրական խաղերը և գլխավորում էր կոմսոմոլների արշավի կենտրոնական շտաբը: Մեկ այլ բան զարմացրեց ինձ, ոչ ոք չէր դիմավորում մարշալին: Կամ նա ​​հայտնվել էր առանց նախազգուշացման, կամ ինչ-որ բան այնպես չէր գնացել: Ժամանակ չկար դա պարզելու և մոտեցա Իվան Խրիստոֆորովիչին, բարևեցի և կամավոր ուղեկցեցի նրան երրորդ հարկ, որտեղ գտնվում էին Կենտկոմի քարտուղարները։ Ու ճանապարհին որոշեցի հարցնել նրան մի այն դրվագի մասին, որից մասին լսել էի տարբեր տարբերակներով։

Ահա այդ դրվագը: Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար եղած ժամանակ Բաղրամյանը ներկա է եղել Ռիգայում ինչ-որ հանդիպման։ Եվ երբ ժողովը վարողը խոսել է լատվիերեն, նրանից հետո բոլորն են սկսել խոսել լատվիերեն։ Ելույթ ունենալով ինքը՝ Բաղրամյանը խոսել է հայերենով, որից հետո կարծիքների փոխանակումը շարունակվել է բոլորին հասկանալի ռուսերենով։

Ես հարցրեցի Իվան Խրիստոֆորովիչին, թե ո՞ր տարում է դա տեղի ունեցել և ո՞րտեղ՝ Լատվիայի Գերագույն խորհրդի նիստում, Կոմկուսի Կենտկոմի պլենումո՞ւմ, բյուրոյո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ։ Վերելակը երրորդ հարկ արագ բարձրացավ, իսկ ընդամենը մի քանի քայլ այն կողմ գրասենյակ էր, ժամանակ չկար։ Բաղրամյանը ժպտալով պատասխանեց. «Ինչ ասես եղել է կյանքում, մի թե՞ հնարավոր է ամեն ինչ հիշել»:

Եվ դա ճիշտ է, արդյո՞ք հնարավոր է ամեն ինչ հիշել: Ես հասնելով իմ այս տարիքին արդեն հասկացել եմ դա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular