ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը կհայտնվի «ձգման» տակ. Միաժամանակ ՆԱՏՕ-ն կհարձակվի Բելառուսի վրա, իսկ Ադրբեջանը կներխուժի Հայաստան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ ամենայնի, Ռուսաստանին մոտ ապագայում լուրջ փորձություն է սպասվում, այն է ռազմական գործողություններ կարող են սկսվել երկու կողմից, գրում է bloknot-kamyshin.ru-ն։ Առաջին թեժ կետը Հայաստանն է։ Փաշինյանն արագորեն խզում է բոլոր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, բայց, եթե Ադրբեջանը ոչ միայն գրավի Զանգեզուրի միջանցքը, այլ նաև շարժվի դեպի Երևան, ապա մենք ստիպված կլինենք մտածել միջամտության մասին։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն պատրաստվում է փոխել իշխանությունը Բելառուսում հարձակվելով նրա վրա «ընդդիմության» անվան տակ։ Եվ այդ ժամանակ Ռուսաստանը, ինչպես ասում են, կհայտնվի «ձգված» վիճակում։

Ռուսաստանին, որը շարունակում է Հատուկ ռազմական գործողությունը, կարող է անհրաժեշտ լինել դիմակայել Ադրբեջանին, որի հետևում կանգնած է Թուրքիան։ Ադրբեջանի զինված ուժերն ավելի քան 65 հազար է, որից ցամաքային ուժերը կազմում են մոտ 56 հազար: Այսինքն եթե ինչ որ բան պատահի Հայաստանում, ապա դա հեշտ զբոսանք չի լինի: 

Միաժամանակ հակամարտություն կբռնկվի Արևմուտքում։ Կան լուրեր, որ հունվարին ՆԱՏՕ-ն կփորձի գրավել Գրոդնոն և մարտեր հրահրել Սուվալկիի միջանցքի համար։

Բելառուսի նախագահական ընտրություններն են (դրանք տեղի կունենան հունվարի 26-ին) որպես պատրվակ օգտագործվելու։ Ամենայն հավանականությամբ, սցենարն այսպիսին կլինի: Քվեարկության արդյունքներով Լուկաշենկոն կհաղթի,  ընդդիմությունը չի ճանաչի արդյունքները և իրեն կհայտարարի երկրի միակ լեգիտիմ իշխանությունը, որից հետո էլ կփորձի գրավել երկրի շրջաններից մեկը։ Առաջինը կհարձակվեն այն բելառուս գրոհայինները, որոնք այժմ Ուկրաինայի զինված ուժերի կազմում կռվում են Ռուսաստանի դեմ։ Նրանց օգնության կգան ուկրաինական բանակը և ՆԱՏՕ-ի «կամավորները»՝ հիմնականում լեհ զինվորականները։ Նրանք կգրավեն մարզկենտրոններից մեկը և այնտեղ կհռչակեն «ազատ Բելառուսը»։ Դրանից հետո «պաշտոնապես» կդիմեն ՆԱՏՕ-ին, Լեհաստանին և Բալթյան երկրներին օգնության համար։ ՆԱՏՕ-ն կձգտի Ռուսաստանին սադրել միջամտության, որն էլ իրավական հիմք կդառնա Ռուսաստանին ու Բելառուսին ագրեսիայի մեջ մեղադրելու համար։

Ռուսաստանը պատասխան գործողությունների մի քանի մոդել ունի։ Օրինակ փափուկ, որը ներառում է միայն ռազմական օգնություն Լուկաշենկոյին զենքի և զինամթերքի տեսքով։ Կամ կոշտ, որն է անմիջապես հարձակում թշնամու վրա և գրավելով Սուվալկիի միջանցքը կտրել Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի հիմնական մասերից, ապա սակարկություն «միջանցքի» շուրջ։ Այդ պահին Թրամփն արդեն կլինի Սպիտակ տանը, բայց նա հավանաբար զբաղված կլինի Կանադայով, Գրենլանդիայով և Պանամայի ջրանցքով: Նա խոստացել է, որ կհեռանա Հին աշխարհից, թողնելով նրանց ինքնուրույն զբաղվել պաշտպանական խնդիրներով։ Արդյունքում կարող է այնպես ստացվել, որ նրանք, ովքեր նախատեսում են Ռուսաստանին «ձգման» տակ դնել, իրենք կարող են հայտնվել այդ վիճակում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular