ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլոգերը նշել է Եվրոպայում ճանապարհորդելու համար ամենավատ երկիրը. «Մայրցամաքի ամենաքիչ սիրվածը»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բրիտանացի բլոգեր Օլի Փոթսն այցելել է Եվրոպայի բոլոր երկրները և բացատրել, թե որն է իր կարծիքով ամենավատ երկիրը, գրում է hibiny.ru-ն: Խոսքը Հայաստանի մասին է։ Խնդիրն այն է, որ այդ երկրի մայրաքաղաքում հանգստանալը բավականին ձանձրալի է։ Փոթսը հարցեր է ունեցել սննդի և անվտանգության հարցերում: «Եթե ցանկանում եք ինքնուրույն այցելել այդ երկիր, ապա դա ես խորհուրդ չեմ տա: Դա մայրցամաքի իմ ամենաքիչ սիրելի երկիրն է»,- իր անձնական բլոգում ասել է Փոթսը։ Ճանապարհորդի կարծիքով Արարատ լեռն է Հայաստանում ուշադրության արժանի։ Բայց այն իրականում գտնվում է Թուրքիայում, նշել է Փոթսը, թեև հայերն այդ լեռն իրենց ազգային հարստությունն են համարում։

Նշենք, որ միաժամանակ գնալով ավելի շատ ռուսներ են որոշում իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում։ Նրանց գրավում է բնությունը, մատչելի գները և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթների առկայությունը։

Բացի այդ, այդ պետության մայրաքաղաքը Ստամբուլի հետ միասին նաև լոգիստիկ հիմնական հանգույցներից է: Հետևաբար, շատերը մի քանի օրով թռչում են այնտեղ տարանցիկ եղենակով, այնուհետև այնտեղից գնում են այլ այն երկրները, որոնց տարածք ներկայումս անհնար է հասնել անմիջապես Ռուսաստանի Դաշնությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը