ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսին վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ ճանաչվեց Պրիմերայի լավագույն ռմբարկու (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Shamshyan.com/«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դարձավ 2016/17 մրցաշրջանում Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկում: Նրա հաշվին 34 խաղում գրանցվեց 37 գոլ, որից երկուսը նա խփեց վերջին տուրում՝ «Էյբարին» (4:2):

Երկրորդը դարձավ Մեսիի թիմակից Լուիս Սուարեսը՝ 29 գոլ, 37 խաղ, իսկ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երրորդն էր՝ 29 խաղում 25 գոլ:

Մեսին լավագույն ռմբարկու է ճանաչվում առաջին անգամ՝ սկսած 2012/13 մրցաշրջանից, երբ նա դարձավ 46 գոլի հեղինակ:

2013/14 և 2014/15 մրցաշրջաններում Մեսին զիջեց Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ նախորդ մրցաշրջանում լավագույն ռմբարկու դարձավ Լուիս Սուարեսը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular