ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի այն պաշտոնյան, որը կհամարձակվի հողեր հանձնել, նա այդպիսով կստորագրի իր մահվան դատավճիռը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին քսան տարիներին Հայաստանի հանրության ընդհանրական գիտակցության մեջ մշտապես եղել է այն համոզմունքը, որ եթե մի այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանություններին, իսկ ավելի կոնկրետ՝ երկրի նախագահին պարտադրեն հողերի զիջում նախատեսող փաստաթուղթ ստորագրել, եթե նա այլընտրանք չունենա, ապա հրաժարական կտա, բայց չի համարձակվի նման փաստաթուղթ ստորագրել:

Այս գիտակցությունը եղել է բոլորի մոտ, այդ թվում նաեւ՝ իշխանությունների ներկայացուցիչների: Բոլորի համար ակնհայտ է եղել եւ մնում, որ Հայաստանի այն պաշտոնյան, որը կհամարձակվի հողեր հանձնել, նա այդպիսով կստորագրի իր մահվան դատավճիռը ե՛ւ քաղաքական, ե՛ւ ամենատարբեր իմաստներով:

Մինչ սահմանադրական փոփոխությունները, հող հանձնելուց խուսափող «ստորագրողի» խնդրի լուծումը տեսանելի եւ պարզ էր: Նախագահը հրաժարական էր ներկայացնում եւ արտահերթ ընտրություններ էին տեղի ունենում: Սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանի հրաժարականով ոչ միայն խնդիրը չի կարող լուծվել, այլ նաեւ կարող է սահմանադրական ճգմաժամ ստեղծվել:

Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը վերցնի ու վաղը հրաժարական ներկայացնի, ապա Հայաստանի կառավարման համակարգը, մեղմ ասած, կխափանվի: Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահին վերապահված լիազորություններն անցնում են վարչապետին, բայց դա պետք է տեղի ունենա աստիճանաբար` նոր խորհրդարանի ձեւավորումից հետո: Այլ կերպ ասած՝ մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականն նախ անհրաժեշտ է, որ խորհրդարանը ցրվի: Իսկ Ազգային ժողովը կարող է ցրվել հին խմբագրությամբ Սահմանադրության 74.1 հոդվածի համաձայն: Նկատենք, որ նոր խմբագրությամբ Սահմանադրության խորհրդարանին վերաբերող գլուխը դեռ ուժի մեջ չի մտել եւ այն իրավական ուժ կստանա հաջորդ խորհրդարանի գործունեության սկսվելու պահից: Այսպես՝ վերը նշված 74.1. հոդվածը սահմանում է.

«Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝ ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ. բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում. գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավել իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»: Այսինքն՝ մեկ կամ երկու ամսում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն փաստացի չկա:

Ամենաարագացված տարբերակով խորհրդարանը ցրելու հիմքեր ստեղծելու համար երեք ամսից ավել ժամանակ կպահանջվի: Եթե տեսականորեն Սերժ Սարգսյանն այսօր իսկ որոշի, որ խորհրդարանը ցրելու գործընթաց է սկսում, ապա իր ծրագիրը նա կարող է կյանքի կոչել սեպտեմբերի վերջից ոչ շուտ, ավելի իրատեսական է հոկտեմբերին: Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել խորհրդարանի ցրելուց հետո ոչ շուտ, քան երեսուն օր առաջ:

Այլ կերպ ասած՝ մինչեւ խորհրդարանը ցրելու համար հիմքեր ստեղծվեն, արդեն իսկ կմոտենա ԱԺ հերթական ընտրությունների ժամանակը: Այսինքն՝ մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը, որը պետք է տեղի ունենա եկող տարվա գարնանը, կամ ավելի կոնկրետ՝ ապրիլին, Հայաստանի ղեկավարությունը, մեղմ ասած, հույսը պետք է իր վրա դնի եւ բացառապես դիվանագիտական ճանապարհներով փորձի խուսափել որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, քանի որ նահանջի ճանապարհից՝ անհրաժեշտության դեպքում պատվով հեռանալու տարբերակից զրկված են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular