ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում բացատրել են, թե ինչու է Փաշինյանը դարձել հայ ժողովրդի դավաճան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է ինքնասպանության ճանապարհով, ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականն ընդգծել է, որ Ռուսաստանում հանրապետության անդամակցությունը Եվրամիությանը համարվում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու սկիզբ։ Պատգամավորի խոսքով Փաշինյանի գործողությունները կարելի է անվանել դավաճանություն հայ ժողովրդի նկատմամբ.

«Կարծես թե Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, վերջապես ընտրել են ինքնասպանության ճանապարհը: Ռուսաստանում Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու քննարկումը դիտարկում են որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ։ Փաշինյանի գործողությունները բացահայտ ոչ պրոֆեսիոնալ են և դավաճանություն իր ժողովրդի նկատմամբ»,- պարզաբանել է Տոլմաչովը։

Պատգամավորի խոսքով հետխորհրդային հանրապետությունների շրջադարձը դեպի Արևմուտք ձեռնտու է միայն արտասահմանյան գաղութատերերին։ Նա կարծիք է հայտնել, որ դա հասկանում են բոլորը, բայց Փաշինյանը իրականության մասին իր պատկերացումներն է կազմել։

«Հայաստանի ապագան մտահոգությունների տեղիք է տալիս, և դա միայն տնտեսությանը չի վերաբերում, չնայած դա այն ոլորտն է, որտեղ եվրոպացիները չեն ողորմում եկվորներին: Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունն է վտանգի տակ։ Մեկ-երկու անգամ եվրոպացիները կկազմակերպեն հերթական համաձայնագիրը, իսկ հայերը, կորցնելով Ռուսաստանի աջակցությունը, կարող են պարզապես կորցնել իրենց երկիրը»,- հավելել է պատգամավորը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ենթադրում է նրա դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նա կանխատեսել է Հայաստանում գների բարձրացում, էլեկտրաէներգիայի թանկացում, արտահանման 70-80 %-ով կրճատում և անվիզա ռեժիմի դիմաց բնակչության թվաքանակի նվազում, ինչպես նաև բնակչության եկամուտների և աշխատատեղերի կորուստ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular