ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ գնալով սրվում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների «անկյունները»: Մի կողմից՝ ԵՄ անդամակցության օրինագծի հետ կապված բավական կոշտ արձագանքները Ռուսաստանից, մյուս կողմից՝ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթուղթը, մեկ այլ կողմից՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի «խաղից դուրս գալու» հնարավորությունները, իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին հանձնվել է համապատասխան բողոքի հայտագիր:

Այս ֆոնին վերջերս Ռուսաստանում ապրող հայ գործիչների հետ ուշագրավ հանդիպումներ են ունենում ռուսաստանյան պաշտոնական շրջանակները: Ի մասնավորի, օրերս Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում նշել է. «Ալեքսանդր Անատոլևիչի հետ ունեցանք շատ կարևոր և հանգամանալից զրույց»։

Թե ինչ թեմաներ են քննարկվել, ճշտել չհաջողվեց: Այստեղ ոչ պակաս կարևոր հանգամանք է, թե ինչ մեսիջներ են փոխանցվում նման հանդիպումներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular