ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Խաչատրյանը՝ «պոլիտրավմա, կոմա» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Գասպարյանը՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ու մինչ համայնքային ոստիկանները կփորձեին պարզել՝ որտեղ են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ջրվեժ թաղամասում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցային համալիրի դիմացից։

Քրեական ոստիկանները այնուհետև պարզում են, որ ժամը 04:20-ի սահմաններում նշված հյուրանոցի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել մի շարք անձանց միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար քարերով, փայտե ու ռետինե մահակներով։

Իսկ մասնակիցներից մեկն էլ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, ավտոմեքենայով հարվածել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո այդ վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով նշված անձին տեղափոխվել են հիվանդանոց։

 

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև նշված ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular