ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի

ՖՈՏՈ

Ballantine's-ը թվով երկրորդ ամենահայտնի շոտլանդական վիսկին է աշխարհում: Նա զբաղեցնում է 14-րդ տեղը 30 ամենավաճառվող ալկոհոլային ապրանքանիշերի ցանկում, և շոտլանդական ապրանքանիշերից զիջում է միայն Ջոնի Ուոքերին։ Այս ըմպելիքի խառնուրդը ներառում է միաածիկ վիսկիի ավելի քան 50 տեսակներ, ինչը թույլ է տալիս արտադրել ամենաբարձր որակի ըմպելիք: Բալլանտայսն ավանդաբար տարածված է հարավային Եվրոպայի երկրներում, որտեղ էլ այն ժամանակին դարձել է վիսկիի առաջամարտիկներից մեկը, ինչպես նաև տարածված է Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրներում: Օրինակ 2012 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է այդ վիսկու ինը լիտրանոց 6,47 միլիոն հատ  շիշ:

Ballantine's-ի պատմությունը սկսվել է 1808 թվականին, երբ Ջորջ Բալլանտայսն է ծնվել մի ֆերմերի ընտանիքում։ Տղայի մոտ վաղաժամ է հայտնաբերվել գործարար տաղանդ: Տասներեք տարեկանում նա դարձել է նպարավաճառի օգնական, իսկ 1827 թվականին՝ տասնինը տարեկանում, նա արդեն Էդինբուրգում բացված իր սեփական մթերային խանութի սեփականատերն էր, որտեղ, ի թիվս այլ բաների, վաճառում էր նաև վիսկիի մեծ տեսականի։

1865 թվականին նրա ավագ որդին՝ Արչիբալդն է սկսել ղեկավարել խանութի գործերը։ Ինքը՝ Ջորջը տեղափոխվել է Գլազգո, որտեղ բացել է նոր, ավելի մեծ խանութ, որը բացի վիսկիից առաջարկում էր նաև այլ ալկոհոլային խմիչքներ։ Բացի այդ, Ջորջը կազմակերպել է իր արտադրած խառը վիսկիների վաճառքը։ Գործերը լավ են ընթացել, և Ջորջը շատ արագ օգնության կարիք է զգացել բիզնեսը վարելու համար: Նրան է միացել որդին՝ Ջորջ կրտսերը, որպես օգնական։ Հիմնադրվել է «George Ballantyne and Son» ընկերությունը։

1881 թվականին Ջորջ Բալլանտայսը թոշակի է անցել և Ջորջ կրտսերն է ստանձնել ընկերության ղեկավարումը: Եվ ընկերությունը շարունակել է չափազանց արագ ընդլայնվել մինչև 1919 թվականը, երբ որոշվել է վաճառել ընկերությունը։ Նոր սեփականատերը, ով շատ մեծ գումար է վճարել գնման համար, եղել է Barclay and McKinley ընկերությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ballantines ապրանքանիշն արդեն ուներ լավ համբավ և իր հեղինակային ըմպելիքի բազմաթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհում, նոր տերերի համար դժվար չէր ամբողջովին կենտրոնանալով խառը վիսկիի արտադրության վրա ապրանքանիշը բարձրացնել նոր մակարդակի: 

1937 թվականին Ballantines ապրանքանիշը կրկին փոխել է իր տիրոջը։ Սեփականատեր է դարձել կանադական Hiram Walker ընկերությունը, որը որոշել էր դադարեցնել ալկոհոլի գնումը երրորդ կողմի արտադրողներից։ Փոխարենը կազմակերպվել էր վիսկիի սեփական արտադրությունը։ Մասնավորապես, կառուցվել էր Եվրոպայի ամենամեծ թորման գործարանը։ 60-ականներին ընկերությունը որոշել է մուտք գործել եվրոպական շուկա, որտեղ քչերը գիտեին շոտլանդական վիսկու՝ սկոչի մասին։ Այդ քայլն այնքան հաջող է ստացվել, որ մինչև 1965 թվականը որոշվել է հեռանալ Մեծ Բրիտանիայի շուկայից (որտեղ այս ըմպելիքն այսօր դժվար է գտնել) և կենտրոնանալ արտահանման վրա:

Այսօր այդ հայտնի թունդ ալկոհոլը, ինչպես նախկինում, արտադրվում է Շոտլանդիայում, իսկ ապրանքանիշը պատկանում է ֆրանսիական խոշոր ալկոհոլային Pernod Ricard կոնցեռնին։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular