ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգից այդ հարցը բացակայում է, եւ չկա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, պահանջ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային քայլերն ու ներկուսակցական տիրույթում հրահանգներն արդեն շարքային իշխանականների մոտ կասկած չեն թողնում, որ Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Հենց սրանով է պայմանավորված ինֆորմացիոն դաշտը կնոջ հետ «փակելու», 24/7 ռեժիմով, անգամ անբովանդակ մտքերով համացանցը լցնելու Փաշինյանի  վարքագիծը։ 

Բացի այդ, կուսակցականներին էլ հրահանգել է՝ շատ ակտիվ լինել մարզերում, շեշտել՝ ժամանակ չունենք, ժամանակը կարճ է, մարզից ընտրված պատգամավորներին նախատել է, թե՝ քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենայիք, կաբինետներում նստելու փոխարեն շրջեք համայնքներով ու փորձեք լուծել ժողովրդի խնդիրները, որ կարողանաք քվե խնդրել։ ՔՊ-ականները, մինչդեռ, տարակուսած են․ հերթական ընտրություններին մեկուկես տարի դեռ կա, մեր աղբյուրի դիտարկմամբ՝ որպես կանոն, քաղաքական ուժերն ակտիվանում են ընտրություններից կես տարի առաջ, «քանի որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի եւ արագ մոռանում է իրեն արված լավությունը»։

Կարծում են, որ Փաշինյանը թեեւ չի բարձրաձայնում, բայց գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ չսպասելով մինչեւ 2026 թվականի ամառ։ Անգամ փաստարկում են, որ արտահերթը պետք է նախեւառաջ Փաշինյանին եւ իշխանություններին՝ առաջինը այն պատճառով, որ ներքին եւ արտաքին զարգացումները հուշում են, որ Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնելու է, ներկայիս 15-20 տոկոսն էլ ամիսներ անց չեն ունենալու, բացի այդ՝ կա մի կարեւոր հանգամանք։ Բանն այն է, որ նախորդ՝ 2021 թվականի ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքների եւ կից փաթեթների փոփոխություններից հետո այլեւս օրենքի պահանջ է, որ հերթական ընտրությունների ժամանակ նախընտրական համամասնական ցուցակի առաջին 30 թեկնածուները պետք է հաստատվեն կուսակցության համաժողովի կողմից, արտահերթի դեպքում վարչությունն է ձեւավորելու, ասել է թե՝ եթե հերթական ընտրություններ լինեն, նկատի ունենալով ՔՊ-ում ներկուսակցական խժդժությունները, հնարավոր է այնպիսի ցուցակ ստանալ, որը դուրս կլինի Փաշինյանի ազդեցությունից։ 

Կուսակցական համաժողովի ժամանակ առաջադրված կամ ինքնառաջադրված թեկնածուներին պետք է ընտրեն համաժողովի պատվիրակները, առավելագույն ձայներ ստացած երեսուն թեկնածուն, ըստ ստացած ձայների, կզբաղեցնեն ցուցակի առաջին երեք տասնյակը։ Եթե հիշենք ՔՊ նախորդ համագումարը, որի ժամանակ ներթիմային  խմբավորումները գործի անցան եւ կեղծեցին վարչության ընտրությունները, ապա մեծ է հավանականությունը, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ կարող են ուժեղ խմբավորումներ ձեւավորվել եւ Փաշինյանին դնել «անգլիական թագուհու» կարգավիճակում, քանի որ 30 «ընտրյալներն» էլ իրենց հերթին լեգիտիմ իրավունք են ստանալու՝ ցուցակում որոշակի թվով յուրայինների ընդգրկել։ Մինչդեռ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը միայնակ վարուցանք կանի եւ իր ճաշակով ու մարդկանցով ընտրացուցակ կձեւավորի՝ ցուցակում թիմակիցներից շատերի հայտնվելն էլ ներկայացնելով որպես իր բարեգթության նշան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular