ՔԻՉ ԱՌԱՋ ողբերգական դեպք Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 50 շենքի 1-ին բնակարանում տղամարդու կախված դի կա:
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են տանտիրոջ՝ 67-ամյա Ա. Ղ.-ի կախված դին:
Ըստ տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպան է եղել:Մինչ ինքնասպանությունը գործելը ամուսինը եղել է կնոջ հետ, հետո կինը իջել է խանութ՝ գնումներ կատարելու ու արդեն վերադառնալով տուն՝ հայտնաբերել է ամուսնուն այդ վիճակում:
Աղբյուրը` shamshyan.com