ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից կամ հրապարակավ ստում է։ Բանն այն է, որ օրերս լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը սխալ է ներկայացրել որոշ փաստական տվյալներ ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ։

 

Նախարար Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե խնդիր ունենալո՞ւ է իշխանությունը հարկերի հավաքման հարցում, պատասխանել է. «Երբ մենք 2024 թվականին պլանավորել ենք 2025 թվականի բյուջեն, հիմք ենք ընդունել այն հարկերի մակարդակը, որը հավաքվել է 2024 թվականին։ Այսինքն՝ 2024 թվականի վերջը ելակետային թիվ է։ 2024 թվականի իրական թվերը եղել են մի փոքր այլ, քան այն, ինչ մենք գրել էինք 2025 թվականի բյուջեն պլանավորելիս։ Այս պատճառով որոշակիորեն ճշգրտվելու են այն կանխատեսումները, որոնք մենք ունենք 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ. դեպի ներքև կանխատեսումներ են լինելու։ Բայց ուրախալի նորություն կա. քանի որ այս ռիսկի կառավարման համար ունենք պահուստային ֆոնդ, ապա բյուջեի կատարման հետ կապված ռիսկեր չունենք», – ասել է Հովհաննիսյանը: Հարկ է նշել, որ 2025-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 609 մլրդ դրամ, իսկ նախարարն այստեղ խնդիր չի տեսնում։ Հարցին, թե պահուստային ֆոնդը 9 ամիսների՞ հաշվարկով է կազմել 200 մլրդ դրամ, նախարարն ուղղում է՝ տարվա։

 

«Ամփոփ վերջնական թվերը դեռ չունենք, ամփոփման և ճշգրտման փուլում ենք։ Բայց գիտենք, որ մոտավորապես 200 միլիարդ դրամի շրջանակներում քիչ է կատարվել հարկերի հավաքագրում»:

 

Մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Կառավարության պահուստային ֆոնդի ընդհանուր հատկացումների սահմաններում Կառավարության կողմից առանձնացվում է հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ՝ 95.4 մլրդ դրամի չափով, այլ ոչ թե 200 մլրդ: 2025 թվականի ընթացքում Կառավարության պահուստային ֆոնդի՝ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նպատակով նախատեսված միջոցների հաշվին հատկացումներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով: Դեֆիցիտը 609 մլն դրամ է, իսկ հավաքագրված հարկերը պակաս են 200 մլրդ դրամով։ Նախարարի խոսքով՝ սա ռիսկ է, որի համար կա պահուստային ֆոնդ, սակայն պահուստային ֆոնդը գրեթե 8 անգամ քիչ է պահանջվող գումարից։ Սա ևս մեկ ապացույց է, որ Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular