ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ բարձրացրել է Ուկրաինայի տարածքում արևմտյան զորակազմի տեղակայման հարցը։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում:

«Այսօր խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մանրամասն քննարկել ենք մարտադաշտում տիրող իրավիճակը և ուկրաինական ուժերի հաջողությունները Կուրսկի գործողությունում։ Մենք նաև պայմանավորվել ենք սերտորեն աշխատել հիմնական դաշնակիցների հետ՝ խաղաղության հասնելու և անվտանգության արդյունավետ երաշխիքներ մշակելու համար: Որպես այդ երաշխիքներից մեկը՝ մենք քննարկել ենք Ուկրաինայում զորակազմեր տեղակայելու՝ Ֆրանսիայի նախաձեռնությունը։ Մենք դիտարկել ենք դրա իրականացման գործնական քայլերը, հնարավոր ընդլայնումը և այլ երկրների ներգրավումն այս գործընթացում», - գրել է Ուկրաինայի նախագահը: 

Դեկտեմբերին Զելենսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Մակրոնի հետ և քննարկել նաև Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը։ Այն ժամանակ Զելենսկին ասել էր, որ պաշտպանում է Ֆրանսիայի նախագահի «հին գաղափարը», սակայն մանրամասներ չէր հայտնել՝ հավելելով, որ «դա հասարակ գործընթաց չէ, կան ռիսկեր»։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրների եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների շրջանում, հաղորդել էր, որ եվրոպական երկրները քննարկում են հրադադարի կամ հաշտության կնքման դեպքում Ուկրաինա զորակազմ ուղարկելու հարցը, որի թվաքանակը կարող է կազմել մինչև 100 000 զինծառայող։ Գործակալությունը հայտնել է նաև, որ Ուկրաինայի տարածքում եվրոպացի զինվորականների տեղակայման հնարավորությունը Վարշավայում կայացած հանդիպմանը քննարկել են Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Տուսկը Մակրոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Լեհաստանն անգամ հրադադարից հետո չի պատրաստվում իր զորքերն ուղարկել Ուկրաինա:

Նոյեմբերին Մակրոնն այդ նախաձեռնությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular