ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան ընտրությունը, որն ընդունել է օրինագիծ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է blocknot.ru-ն։ Սակայն դրանից հետո, ըստ նրա, հայերը կսկսեն ավելի վատ սնվել, նաև կմրսեն: Բացի ԵՄ-ին միանալու նշված ցանկությունից, այս ամենն այլ կերպ անհնար է ընկալել, քան ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ցանկություն, քանի որ անհնար է միաժամանակ նստել երկու աթոռների վրա՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի, զգուշացրել է Օվերչուկը: «Նրանք իրար չեն համապատասխանում: Երկու ասոցիացիաներն էլ ապահովում են մաքսային սահմանների բացակայությունը և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը: Անհնար է պատկերացնել, որ այդ երկու միություններն ինչ-որ պահի կմիավորվեն», - նշել է Օվերչուկը: Ըստ նրա հաշվարկների, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտաքին առևտրի ծավալը կփլուզվի 70-80 տոկոսով։ Բացի այդ, սովորական քաղաքացիների համար սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գները կտրուկ կբարձրանան: «Հասարակ մարդիկ կմնան առանց եկամուտի, առանց աշխատանքի և կսկսեն շատ ավելին ծախսել կենսական անհրաժեշտության վրա: Ի վերջո, հայերը հնարավորություն կունենան գնալ Եվրոպա առանց վիզայի, և նրանք կօգտվեն դրանից։ Հայաստանի տարածքը, ինչպես արդեն եղել է մերձբալթյան երկրների հետ, մասսայաբար կլքեն ակտիվ երիտասարդություն և միջին տարիքի մարդիկ», - նշել է Օվերչուկը: 

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես մեկնաբանել է Երևանում արված քայլը։ Նա նշել է, որ քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, դա նրան շատ «օգուտներ» է տալիս։ Անդրկովկասյան պետության օգուտը կայանում է «շահերի, աճի տեմպերի, համակարգված աշխատանքային մեխանիզմների և ինտեգրացիոն ձևաչափերի մեջ, որոնք օգուտներ են ստեղծում ժողովուրդների և երկրների համար»: Դե, իսկ եթե Հայաստանը ցանկանա անդամակցել ԵՄ-ին, ապա այդ ամեն ինչը կավարտվի:

Blocknot.ru ցանցի ղեկավար Օլեգ Պախոլկովը կարծում է, որ ձգտելով անդամակցել Եվրամիությանը Հայաստանը վտանգում է կորցնել իր որոշ տարածքներ։ Եվ անգամ Երևանը, որոշակի հանգամանքներում, կարող է խլվել։ Այդ դեպքում հայերը փախստականների տեսքով կդառնան ԵՄ անդամներ: Ստեղծված իրավիճակում հայերը չեն կարող պաշտպանել իրենց երկիրն Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունից։ Միևնույն ժամանակ, Բաքուն իր նախագահ Իլհամ Ալիևի բերանով Հայաստանն արդեն իսկ հռչակել է ֆաշիստական պետություն։ Ըստ նրա եթե հայերը իրենք չձերբազատվեն ֆաշիզմից, ապա ինքը կօգնի դա անել: Բաքվի մինիմում ծրագիրը Զանգեզուրի միջանցքն է, որը անցնում է Հայաստանի հարավային մասով: Դա թույլ կտա ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև, ինչպես նաև կօգնի ուղղակիորեն սահմանակից լինել Թուրքիային։ Դե իսկ մաքսիմում ծրագիրը կարող է լինել Հայաստանի ամբողջական օկուպացիան։ Ադրբեջանը երբեք չի հոգնում հայտարարել, որ ներկայիս հայկական պետությունը գոյություն ունի «նախնյաց ադրբեջանական հողերի վրա»: Հայաստանը կարող է պաշտպանվել ՀԱՊԿ կազմակերպության կողմից, որի ամենահզոր անդամը Ռուսաստանն է։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ «Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, կազմակերպություն վերադառնալն այլևս հնարավոր չէ, անվերադարձելիության կետն անցել է»։ Այնպես որ ներկայումս Հայաստանը թակում է  ԵՄ-ի դռները մեծ հաշվով հույս ունենալով միայն, որ Ադրբեջանն ու նրան աջակցող Թուրքիան ամբողջությամբ կուլ չեն տա հայկական ամբողջ տարածքը։ Այսինքն ինչ-որ բան կթողնեն Երևանի իշխանության վերահսկողության տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular