ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ի դեմս ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, արդեն դադարում է հետաքրքրել ֆուտբոլասերներին ու ֆուտբոլային աշխարհին։ Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար համարվող Արմեն Նիկողոսյանի դեմ դուրս եկան ակումբներ, ֆանատական շարժումներ, ու բոլորին պարզ է, որ եթե մինչեւ խորհրդարանական առաջիկա ընտրություններ այս մարդիկ չհեռանան ֆեդերացիայից, ապա նրանց հովանավոր Նիկոլ Փաշինյանը կկորցնի տասնյակ հազարավոր ձայներ սպասվող ընտրություններում։ Արմեն Մելիքբեկյանին ընդդիմությունը թերեւս վերջում պարգեւատրի՝ Փաշինյանի դեմ հազարավոր ձայներ ապահովելու համար. իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՖՖ ներկա ղեկավարության օրոք ֆուտբոլից դուրս եկավ հերթական ներդրողներից ռուսաստանաբնակ գործարար ու Երեւանի «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով տեւական ժամանակ է, ինչ քննադատում է ՀՖՖ ղեկավարությանը՝ մեղադրելով վերջիններիս ընդհուպ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների, բուքմեյքերական ընկերությունների հետ աշխատելու, հայկական ֆուտբոլում աննախադեպ նահանջ գրանցելու ու բազմաթիվ այլ մեղքերի համար։ Սողոմոնյանի, ինչպես նաեւ նրանից առաջ ֆուտբոլը լքած ակումբների սեփականատերերից եւ ոչ մեկի հետ իշխանությունը կապի դուրս չեկավ ու չփորձեց նույնիսկ կարգավորել խնդիրները, ինչը նշանակում է թքած ունենալ խաղի միլիոնավոր սիրահարների ու հայկական ֆուտբոլի ապագայի վրա։ Ինչ վերաբերում է ՀՖՖ «գրանցած հաղթանակին», ապա խոսքն ուրբաթ օրն իրենց կողմից տարածված լուրի մասին է, իբրեւ թե դատարանը պարտավորեցրել է «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանին վճարել 800 հզ դրամ գումար։

Մենք փորձեցինք ուսումնասիրել դատական ակտը (ԵԴ/66834/02/22), ու քանի որ ՀՖՖ-ն շարունակում է չարձագանքել մեր զանգերին ու դիմումներին, իսկ պատասխանող կողմի փաստաբանական թիմի հետ եւս հնարավոր չեղավ կապի դուրս գալ, ուստի անարձագանք մնացած հարցերին պատասխանել հնարավոր չեղավ: Օրինակ՝ Արթուր Սողոմոնյանն իր հայտնի հարցազրույցում մեղադրանք էր հնչեցրել ԲԿՄԱ-ի ու այնտեղ այն ժամանակ ֆուտբոլ խաղացող ֆուտբոլիստի մասին, ում մայրը ՏԿ փոխնախարար էր, իսկ հայրը ՀՖՖ գործկոմի անդամ. չկա մեկնաբանություն, ու ստացվո՞ւմ է, որ Փյունիկի սեփականատերը ճիշտ էր։ Կարելի է ենթադրել, որ Սողոմոնյանին դատարանը պարտավորեցնում է 4-5 մեղադրանքներից միայն մեկով, այն էլ մասնակի մեղավոր ճանաչել (հայցվորը պահանջում էր 2 մլն դրամ, իսկ դատարանը բավարարել է 800 հզ դրամը)։ Իհարկե, տոտալ ձախողումների կնքահայր ՀՖՖ-ի համար սա եւս հաղթանակ է, այն էլ՝ շռնդալից, սակայն իրականում հնարավոր է բոլորովին այլ բան ստացվի, առավել եւս, եթե ակտը բողոքարկվի վերադասության կարգով։ Ի դեպ, ՀՖՖ ֆեյսբուքյան էջում շատ հաճախ չի հայտնվում մեր տարբեր տարիքային ու կանանց հավաքականների միջազգային խաղերի արդյունքները, քանի որ դրանք ավարտվում են հիմնականում խայտառակ հաշիվներով ու պարտություններով, բայց, արի ու տես, որ ֆեդերացիայի ղեկավարների համար ավելի կարեւոր է դատական ակտի մասին հրապարակում անելը, այն էլ՝ սեփական տեսանկյունից ներկայացված։

Հ. Գ. կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին խոսող մեր իշխանությունները հիանալի շանս ունեն ուսումնասիրություններ սկսելու ՀՖՖ-ում, կամ գոնե բանակից ըստ էության ազատվող, ապա ֆուտբոլով չզբաղվող զինվորների թեման ուժայիններին կարող է հետաքրքրել։ Սրանք գործեր են, որոնց վերաբացումն անպայման տեղի է ունենալու»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular