ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուբենս խելոք էր, համեստ: Ուրիշ տեսակի բնավորություն ուներ: Հարգված ու սիրված էր թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ գյուղում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Ռուբենի մայրիկը: Ռուբենը ծնվել է Ռուսաստանում՝ Խաբարովսկ քաղաքում: Դեռ երեխա էր, երբ ընտանիքը որոշում է վերադառնալ հայրենիք: Ռուբենի մանկությունն անցել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղում: Այստեղ դպրոց է հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին ոչ գերազանց, բայց լավ է սովորել: «Մաթեմատիկա առարկան շատ էր սիրում և հրաշալի տիրապետում էր դրան: Հայրիկը շուտ էր մահացել: Եվ ինձ օգնելու համար, որպես տան ավագ որդի, իններորդ դասարանն ավարտելուց հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի»:

Չնայած Ռուբենը չի հասցրել որևէ տեղ սովորել, բայց ուսման նկատմամբ ձգտում ունեցել է. «Ասում էր, որ բանակից վերադառնալուց հետո էլ կպարապի և ինչ-որ տեղ անպայման կընդունվի: Հստակ որոշել էր դա, բայց մասնագիտության հարցում դեռ չէր կողմնորոշվել»:

Ռուբենը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 18-ին: Ծառայել է Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Եղել է թնդանոթահրետանային դիվիզիոնի առաջին հրետանային մարտկոցի կառավարման դասակի հետախուզական ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ:

Մայրիկն ասում է՝ սիրով մեկնել է ծառայության, նույնպիսի սիրով էլ ծառայել է: «Երբեք նման խոսակցություն անգամ չի եղել, որ չմեկնի ծառայության, կամ հետաձգենք: Սիրով ծառայել է: Ծառայության ընթացքում նաև պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Մարտական հերթապահություն» կրծքանշաններով»։ Մայրիկը հիշում է որդու հետ զրույցները նախքան 44-օրյա պատերազմն սկսվելը. «Շատ էր ուզում տուն գալ, ասում էր՝ թեկուզ մեկ օրով գամ, ձեզ տեսնեմ ու վերադառնամ: Այս զրույցները սեպտեմբերին ենք ունեցել»:

Ռուբենը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ օրը: Նա չի հասցրել մասնակցել ռազմական գործողությունների: «Վերջին անգամ զրուցել ենք սեպտեմբերի 26-ին: Այդ օրն ասաց՝ մա՛ ջան, չզանգես, կսպասես իմ զանգին, միայն իրեն հարցրել եմ՝ Ռուբեն ջան, ամեն ինչ լա՞վ է, արձագանքեց՝ այո, ու էլ ոչ մի խոսք: Սեպտեմբերի 27- ին չեմ խոսել իր հետ, քանի որ խստիվ արգելել էր իրեն զանգել: Դե, իսկ հետո արդեն պատերազմի լուրը ստացանք...»:

Ռուբենը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է: «Զենքերն իրենց զորամասում են եղել, և զորամասն առաջիններից է հակառակորդի հարվածն իր վրա վերցրել»: Թշնամին նշանառության տակ է վերցրել զորամասը և հարվածել դրան: Ռուբենը վիրավորվում է, տեղափոխվելու ճանապարհին անմահանում: Նրա կյանքը չեն կարողանում փրկել: «Ընկերները պատմում են՝ Ռուբենս ասել է, որ հաղթելու ենք, լավ է լինելու: Բայց ստացվում է, որ անգամ չի հասցրել ռազմական գործողությունների մասնակցել»:

Անմահանալուց օրեր անց Ռուբենը տանն է եղել: Մայրիկն ասում է՝ չնայած առաջարկել էին, որ որդին Եռաբլուրում հուղարկավորվի, բայց նա մերժել է: «Ուզեցի, որ ինձ մոտ լինի, որքան մոտ, այնքան լավ»:

Ապրելու ուժի մասին: «Ես չեմ համակերպվում իր չլինելիության, այս իրականության հետ: Ինձ ասում են՝ հերոս որդի ունես, պետք է հպարտ լինես: Բայց ինչ էլ ասեն, ինձ համար դա ընդունելի չէ: Ո՞վ կուզենար այս կարգավիճակում լինել: Հուսահատության պահերին սթափվում եմ, որովհետև հանուն մյուս տղայիս պետք է ապրեմ, ուժեղ և հավաք լինեմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ձորակապ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular