ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ավելի ճիշտ է ասել՝ ազդարարեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը: Կարճ ասած՝ Փաշինյանը հայտարարեց, որ «իրական Հայաստանը» ցանկանում է ու պետք է անդամակցի Եվրամիությանը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում, եթե կուզեք՝ ցանկանում է հիմարացնել հանրությանը, ակնհայտից էլ ակնհայտ է:

Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին իր բազմագալար հայտարարությունը փուչ է, դրա համար էլ «ապահովագրվում» է՝ նշելով նաև հետևյալը. «Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում: Դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»:

Եթե Եվրամիությանն անդամակցելը զուտ այդ միությանն անդամակցել ցանկացող երկրներում հանրաքվե անելով լիներ, հիմա գիտե՞ք քանի երկիր էր անդամակցել: Այսինքն, օրինակ՝ արդեն մի 30-40 տարի դեպի ԵՄ «ընթացող» Թուրքիան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, էլի, նման հանրաքվեներ անցկացնել ու, առանց կոշիկները մաքրելու, մտնել ԵՄ: Ու, թեկուզ 50 հատ հանրաքվե անցկացնի այս կամ այն երկիրը, դրանից դեռ չի հետևում, որ այն ԵՄ անդամ կդառնա: Եվրամիության նեղ դռան մոտ բավականին տպավորիչ հերթ է: Ու Հայաստանն այդ հերթում ամենևին էլ դռան մոտերքում չէ, ոչ էլ՝ մեջտեղում, այլ՝ այնպես, հերթի պոչամասում պիտի տեղ գրավի: Ու հարցն այն է՝ ԵՄում մեզ սպասո՞ւմ են, թե՞ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում:

Բայց դա դեռ մի կողմ: Այսպես կոչված՝ «Եվրաքվեի» ստորագրահավաքին Փաշինյանի սրտացավ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ, ըստ ամենայնի, այդ նախաձեռնությունը ոչ մի կերպ ինքնաբուխ չէր, այլ կազմակերպվել էր փաշինյանական իշխանության ուղիղ հանձնարարությամբ:

Սա՝ առաջինը:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջին անգամ է նման նախաձեռնություն դրսևորվել: Սա բացահայտ սուտ է, քանի որ 2023-ին, ու դա հանրահայտ է, համապատասխան ստորագրահավաք իրականացրեց «Հայաքվե» նախաձեռնությունը:

Երրորդը՝ Փաշինյանն ասաց, թե չեն կարող (կամ՝ ո՜նց կարող են) 50 հազար մարդու կարծիքն անտեսել: Այստեղ անհնար է առանց դասական արձագանքի. «Իյա՜, իրո՞ք»: Այդ պարագայում հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին:

Չնայած, տրամաբանորեն միանգամայն հասկանալի է, թե Փաշինյանն ինչու է անտեղյակ ձևանում «Հայաքվեի» պահով: Նախ՝ «Հայաքվեն» Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված առաջին քաղաքացիական և օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքն էր: Բայց, որ շատ ավելի էական է, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիները այդ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ունեին քրեականացնել (քրեական պատիժ սահմանել) Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած (նույնն է՝ Արցախն ուրացած) Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, ոչ մի ցանկություն չունի դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու:

Ի դեպ, առանց սոցհարցման էլ կարող ենք ասել, որ ՀՀ մոտ 2 միլիոն քաղաքացի ցանկանում է, որ Փաշինյանն առնվազն հեռանա վարչապետի պաշտոնից: Ինչպե՞ս է որ երկու միլիոնի կարծիքը նա անտեսում է:

Վերադառնանք Եվրամիությանն անդամակցելու փաշինյանական թարմ, ի լրումն՝ արկածախնդրական ու մանիպուլ յատիվ դրսևորմանը: Ինչո՞ւ մանիպուլ յատիվ: Թեկուզ հետևյալ պարզ պատճառներով. ա) հանրաքվեով ԵՄ անդամ չեն դառնում, բ) Եվրամիությունում ոչ ոք Հայաստանին չի սպասում, գ) Հայաստանը ոչ մի պարամետրով (ժողովրդավարական, դատական, սոցիալական, տնտեսական, օրենսդրական, անվտանգային, կրթական և այլն) չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, իսկ Փաշինյանի իշխանավարման շրջանում դրանցից մղոններով է հեռացել: Ու, ընդհանրապես, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու համարվելու (ընդգծում ենք՝ թեկնածու) համար Հայաստանը դեռ երկար ու երկար տարիներ պիտի փթերով «բագետ ու պարմեզան» ուտի:

Առհասարակ, եթե Փաշինյանն ու իր կառավարությունը, զուտ իրենց խմբային շահերից ելնելով, այնքան են տարվել հանրությանը ստերով կերակրելու և հերթական անգամ մոլորեցնելու «գործով», որ «շուստրավատներով» փորձում են համոզել, թե հանրաքվեով հնարավոր է ԵՄ անդամ դառնալ, ապա հանրությանը մնում է կամ ձերբազատվել ստախոս ու աղետաբեր իշխանությունից, կամ էլ... հերթական անգամ «կտցել» նետված «եվրակուտը» ու այդպես մոլորյալ ու հպարտ... գնալ նոր ընտրությունների, լավ՝ հանրաքվեի ու հերթական անգամ... երազախաբվել՝ ծանր հետևանքներով:

«Խաղաղության խաչմերուկը», բնականաբար, տապալվեց, ինչի վկայությունն են թեկուզ Ալիևի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջանի» վերածելու բացեիբաց սպառնալիքները: Ու Փաշինյանը գործարկեց նախապատրաստած «պլան Բ»-ն, այսինքն՝ «Եվրաքվեի» փուչիկը:

Ի լրումն ամենի, եթե Հայաստանը նույնիսկ անդամակցի Եվրոպական միությանը, իսկ ավելի ստույգ՝ եթե առանց անդամակցելու հեռանա ԵԱՏՄ-ից, ապա դա նշանակում է, որ բնական գազ, միջուկային վառելիք, ցորեն պետք է այդուհետ գնի «եվրոպական» գներով՝ մի քանի անգամ ավելի թանկ: Ըստ որում, շատ մեծ հարց է, թե որևէ մեկը Հայաստանին վաճառելու ցորեն կամ գազ կունենա՞:

Ամենի՛ց կարևորը:

Փաշինյանն, անկասկած, հրաշալի գիտակցում է, որ Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու: Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման փուչ հայտարարություն անում: Ո՞րն է նրա բուն նպատակը: Ցավոք, դա նույնպես ակնհայտ է, եթե ոչ՝ ակնբախ. ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին Փաշինյանի քաղաքական հայտարարության առանցքային նպատակը Ռուսաստանի ու նաև Իրանի հետ թշնամանալն է: Ըստ որում, գիտակցաբար դա արվում է նույն իշխանության կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքների ուժգնացմանը նպաստելուն զուգահեռ:

Ու միանգամայն բնական էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանքները չուշացան: Այստեղ արդեն հանրության, երկրի ազգային ուժերի ու շրջանակների կողմնորոշվելու պահն է: Կա՛մ մենք բոլորս գիտակցում ենք պահի լրջությունն ու նաև մեր պատասխանատվությունը և ձերբազատվում ենք արկածախնդրական մարմնաշարժումներով Հայաստանի պետական նավն անընդմեջ ժայռերին հարվածելու տանող այդ աղետաբեր վարչախմբից, կա՛մ էլ «քաղաքականությամբ չզբաղվելով»՝ լայն փակված աչքերով գնում ենք հերթական ապառաժն առճակատ խոյահարելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular