ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ակնկալում է, որ 2 տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի դե ֆակտո նոր ղեկավար Ահմեդ ալ Շարաան վստահություն է հայտնել, որ նախկին նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո երկու տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական։ Այս մասին, TRT-ի փոխանցմամբ, նա հայտարարել է վավերագրող, յութուբյան բլոգեր Ջո Խաթաբին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ վերադարձի ալիքն արդեն սկսվել է։

«Վստահ եմ, որ միայն 1-1,5 միլիոն սիրիացի կմնա արտասահմանում»,- ասել է Ալ Շարաան։

Նա սուր քննադատել է նախկին վարչակարգին՝ պետական ​​կառույցները բնակչությանը ճնշելու, ինչպես նաև խոշտանգումների ու սպանությունների համար օգտագործելու համար։ Ալ Շարաան ընդգծել է, որ իր վարչակազմի առաջնահերթությունները կլինեն արդարությունը, պետական ​​ինստիտուտների վերականգնումը և երկարաժամկետ զարգացման նախագծերի իրականացումը։

«Հեղափոխությունն ավարտված է, և հիմա մենք պետք է հեղափոխական մտածողությունից անցնենք պետական ​​մտածողության։ Մեր նպատակը հաղթանակն է՝ առանց վրեժխնդրության»,- ասել է նա՝ ընդգծելով հաշտեցման կարևորությունը երկրում երկարաժամկետ խաղաղության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular