ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իջևանում է հավաքել գործադիր ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, հիմնականում պատասխանատու տնտեսական բլոկի համար, քննարկելու Ռուսաստանից հնչող սպառնալիքները։

Եվրամիությանը ՀՀ անդամակցության նախագիծը խորհրդարան ուղարկելուց հետո ԵԱՏՄ-ից հստակ ակնարկում են, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն հակոտնյա են, Հայաստանին չի հաջողվի միաժամանակ թռվռալ երկու պարանի վրա։ Փաշինյանն էլ նախագահ Խաչատուրյանին, փոխվարչապետներին, նախարարներին, ԱԺ համապատասխան հանձնաժողովների ղեկավարներին հավաքել է՝ հասկանալու, թե ինչ է սպասվում հեռանկարում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է հստակ արտահայտվել ԵԱՏՄ-ն չլքելու, ՌԴ և այլ գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ, նկատել, որ ԵԱՏՄ-ից ՀՀ հեռացումը տնտեսական ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։

Փաշինյանն ասել է, թե հետդարձի տարբերակ չկա, արևմտյան հովանավորները սկզբունքային դիրքորոշում ունեն, որ պետք է կտրեն ՀՀ-ՌԴ պորտալարը, ինքն էլ նախընտրում է կատարել այդ պահանջը, իսկ այլընտրանքն իշխանության կորուստն է։ Քննարկել են, թե ինչ կարող են անել՝ խնդիրները մեղմելու համար, և կրկին հանգել պետական պարտքն ավելացնելու մտքին։ Առաջիկայում, երբ ՌԴ-ից սկսեն ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, ՀՀ իշխանությունը ստիպված է լինելու նորից վարկեր վերցնել միջազգային կառույցներից, առնվազն մինչև խորհրդարանական ընտրություններ զսպել հնարավոր խռովությունները։ 

Անի Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular