ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024 թվականին նախարարության կողմից կատարված աշխատանքը և մեր տնտեսական ձեռքբերումները կամ ցուցանիշները, ես կարծում եմ, որ պետք է գնահատենք դրական։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Իհարկե, տարին դեռ չի ամփոփվել և տնտեսական ակտիվության աճը միայն կարող ենք 11 ամսվա համար ներկայացնել,  դա կազմում է 7.4%, իսկ դեկտեմբեր ամսվա ցուցանիշները դեռևս որևէ կերպ ներկայացված չեն։

Այդ կոնտեքստում հունվար-նոյեմբերին մենք ունենք արտահանման մոտ 74% աճ և ներմուծման 41,5% աճ, արդյունաբերությունը 7,6% է աճել, մշակող արդյունաբերությունը՝ 10,8%, ծառայությունների աճը կազմել է 6,3%, գյուղատնտեսությունը հունվար-սեպտեմբերին աճել է 1,8% և շինարարությունը 14,9% աճ է կազմել»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա մենք ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ, մասնավորապես՝ 19 թվականի:

«Ինչու ես չեմ խոսում 21-ի, 22-ի, 23-ի մասին, որովհետև դրանք, ըստ էության, ավելի ֆորս մաժորային ժամանակահատվածներ են եղել: Այդ հատվածում տարբեր արտաքին գործոններով պայմանավորված՝ մենք տարբեր բացասական և դրական ցուցանիշներ ենք ունեցել:Կարծում ենք, որ հիմա արդեն մտել ենք կայունության փուլ և նման ցուցանիշները պահպանելը, օրինակ, 6,7, թեկուզ 5.5% տնտեսական աճ ունենալը, դա բավականին բարձր ցուցանիշ է»,- նշեց Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ եթե նախկինում մեր տնտեսական աճի հիմնական, շարժիչ ուժը ծառայություններն էին, և դա նաև շատ էր քննադատվում, երբեմն նաև կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ, ապա այժմ պետք է նշել, իհարկե, ծառայությունները շարունակում են մեծ դեր ունենալ, բայց իրենք ծառայությունները իրենց դերով զիջել են շինարարությանը և, որ ամենակարևորն է արդյունաբերությանը:

«Այսինքն, արդյունաբերությունը մեր տնտեսության մեջ իր աճի, իր չափաբաժնով երկրորդն է եղել շինարարությունից հետո, ինչը կարծում ենք՝ շատ կարևոր շատ կարևոր ցուցանիշ է»,- ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular