ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փորձագետ, քաղաքագետ և Անդրկովկասի հարցերով մասնագետ Դմիտրի Կարպովը մանրամասն վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, գրում է karl-marks.ru-ն։ «Բաքուն գրեթե ավարտված խաղաղության համաձայնագրի ֆոնին նոր պահանջներ ներկայացնելով Երևանին ցուցադրում է բանակցային ճնշման դասական մարտավարություն»,- նշել է Կարպովը։ Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ է դառնում չնայած իր իսկ հռչակած խաղաղության հասնելու ցանկությանը։

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի «ապառազմականացման» Ալիևի աննախադեպ պահանջի վրա։ «Դա բոլորովին նոր տարր է բանակցային օրակարգում։ Փաստացի, Բաքուն փորձում է հարևան պետությանը զրկել ինքնապաշտպանության իրավունքից, ինչը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ընդգծել է քաղաքագետը։

Վերլուծելով Հայաստանին արդեն իսկ առաքված զենքերը վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը, Կարպովը մատնանշել է տարածաշրջանում ռազմական գերակայությունը մենաշնորհելու Ադրբեջանի փորձը։ «Հատկապես ակնառու է Ֆրանսիայի հասցեին հնչող կոշտ քննադատությունը։ Ալիևը ձգտում է կանխել արևմտյան ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում, որն ավանդաբար համարվում է ռուսական շահերի գոտի»,- պարզաբանել է փորձագետը։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը ևս հատուկ ուշադրության է արժանի: «Դա աննախադեպ միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Անգամ միջազգային հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ դժվար է գտնել օրինակ, երբ մի երկիր բացահայտորեն պահանջի մյուսից փոխել Հիմնական օրենքը»,- նշել է Կարպովը։

Փորձագետի կարծիքով Բաքվի ներկայիս դիրքորոշումը կարող է կապված լինել ներքաղաքական օրակարգի հետ։ «Էներգակիրների համաշխարհային գների անկման պայմաններում Ադրբեջանը պետք է պահպանի ուժեղ տարածաշրջանային խաղացողի իմիջը։ Հայաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունն ավանդաբար աջակցություն է գտնում տեղական ընտրազանգվածի մոտ»,- պարզաբանել է նա: Կարպովը կանխատեսել է խաղաղության գործընթացի հետագա ձգձգումներ։ «Բաքուն գոհ է ներկայիս ստատուս քվոյից։ Խաղաղության պայմանագրի բացակայությունը հնարավորություն է տալիս պահպանել լարվածությունը և անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել Երևանի վրա։ Միաժամանակ, այլ ճգնաժամերով զբաղված միջազգային հանրությունը չի կարողանում արդյունավետորեն ազդել իրավիճակի վրա»,- եզրափակել է փորձագետը։

Հատկանշական է այն, որ Ադրբեջանի պահանջները շատ են դուրս եկել բանակցությունների սկզբնական օրակարգից։ Ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և փոխադարձ հայցերի հետկանչումների պահանջներին, Բաքուն պնդում է նաև սահմանափակել ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, որը գործում է 2023 թվականի փետրվարից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular