ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու ընթացակարգը: Միաժամանակ, համապատասխան օրինագիծը նախաձեռնող Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ հարցը կդրվի հանրաքվեի, քանի որ կարևոր է իմանալ մարդկանց կարծիքն այդ հարցում։ Սակայն մի շարք փորձագետներ, այդ թվում հենց Հայաստանի, բացահայտել են այն, թե ո՞րն է վարչապետի կողմից ԵՄ-ի թեման «գործարկելու» իրական պատճառը, գրում է blocknot.ru-ը:

Իրականում Բրյուսելը խոսում է միայն «մերձեցման» մասին և ոչ ավելին։ Սակայն դեռ 2024 թվականի մայիսին Փաշինյանն ազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է հանրապետությունը տանել Եվրամիություն։ Եվ նա նույնիսկ խոստացել էր դա անել 2024 թվականին։ Ճիշտ է, այն ժամանակ դա ասվել էր կատակի տեսքով: Մինչդեռ վերջերս կառավարության նիստում, որտեղ հայտարարվեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԵՄ-ին երկրի անդամակցության նախագիծը։ Եվ նա նույնիսկ նշել է այն հանգամանքները, որոնք դեր են խաղացել նախագծի զարգացման գործում: Դրանք են Հայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների դինամիկ զարգացումը, Երևանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության առկայությունը, որն աջակցում է հանրապետությունում ժողովրդավարությանը: Բացի այդ, ԵՄ-ն ցույց է տվել, որ պատրաստ է օգնել Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդմանը: Հայաստանի պաշտպանության նախարարը ևս կարող է մի բան ավելացնել հաշվի առնելով այն, որ դեռևս 2024 թվականի հունիսին էր ռազմական գերատեսչությունը Երևանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով դիմել Էմանուել Մակրոնի կառավարությանը։ Հայ զինվորականները խնդրել էին ֆրանսիացիներին ուղարկել սահմանափակ զորախումբ, որը կտեղակայվի հանրապետությունում։ Հայտնի է, որ Ֆրանսիան, շնորհիվ հայկական հսկայական սփյուռքի, բարեհաճ է այդ հանրապետության նկատմամբ: Այն ժամանակ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է լինել ԵՄ-ին այնքան մոտ, որքան դա թույլ են տալիս եվրոպացիները և նշել էր վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի մասին: Դրանից հետո  մի խումբ արևմտամետ հայ քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ նախաձեռնեցին ստորագրահավաք ԵՄ-ին անդամակցության մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար։ Ընդամենը մի քանի օրում նրանց հաջողվեց ավելի շատ ստորագրություն հավաքել, քան անհրաժեշտ էր ընթացակարգի համար։

Այնուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ համոզված են, որ Հայաստանին ԵՄ չեն ընդունի, և Արևմուտքի համար հանրապետությունը պետք է դառնա յուրատեսակ Ուկրաինա Կովկասում և հակադրվի Ռուսաստանին ու Իրանին։

«Մայր Հայաստան» շարժումը ղեկավարող քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին, և վարչապետի բոլոր խաղերն այդ հարցի շուրջ մանիպուլյացիա է սեփական վարկանիշը պահպանելու նպատակով։ «Փաշինյանը մանիպուլյացիա է անում, խաբում է բնակչության այն շերտերին, ովքեր պատրանքներ են կրում Եվրամիությունում ապագա կյանքի մասին», - Թևանյանի խոսքն է մեջբերել News.ru-ն: Եվրոպացիները սակարկության մանրադրամի են վերածել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում, և հիմա ակնկալում են նույնն անել Հայաստանի հետ, պարզաբանել է շարժման առաջնորդը: «Հարևան Վրաստանի իշխանությունը շատ արագ հասկացան, թե իրականում ի՞նչ է ուզում Արևմուտքն իրենից ու փրկեցին երկիրը: Իսկ Փաշինյանը կատարելով իր արևմտյան կուրատորների պատվերն ուզում է միայն իրեն փրկել»,- ցավով նշել է Թևանյանը։

Նման կարծիքին է նաև քաղաքագետ Գևորգ Միրզայանը։ Նա եվրոինտեգրման օրինագիծն անվանել է Հայաստանի վարչապետի «երկիրը ռուսական ինտեգրացիոն տարածքից դուրս բերելու» քաղաքականության տարրերից մեկը։ Բայց Միրզայանը նաև կարծում է, որ Հայաստանը կարող է ընդհանրապես չապրել մինչև այդ ինտեգրումը։

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Նաումովն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու գաղափարն օգտագործում է որպես քաղաքական զենք։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նա էլ դա տեսնում է որպես օգուտ, որը կստանա առանց հսկայական գումարներ ներդնելու։ Նա դիտորդներ կուղարկի, որոշակի գումար և զենք կփոխանցի, բայց դրա դիմաց կստանա մի հանրապետություն, որը պատրաստ կլինի ամեն ինչի: Բայց ամենագլխավորն այն է, որ այդ հանրապետությունը պատրաստ կլինի խաթարել Ռուսաստանի և Ադրբեջանի ծրագրերն ու շահերը, պարզաբանել է Նաումովը։ «Այդ օրինագիծը Փաշինյանին պետք է իշխանության մնալու համար, դա ամենևին էլ ասոցիացիային միանալու իրական փորձ չէ»-, կարծիք է հայտնել ռուս քաղաքագետը։

Այս ամենը, ըստ էության, կարող է ընկալվել որպես խարդախություն Փաշինյանի կողմից, քանի որ դա կբարձրացնի նրա վարկանիշը, իսկ ժողովուրդը պատրանք կստանա, թե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա։ Մի խոսքով, ամեն ինչ նույնն է, ինչ Ուկրաինայում: Բայց Հայաստանում էլ կան վարչապետի այդ մանիպուլյացիաների եռանդուն կողմնակիցներ։ Այսպես, Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վերջին տարիներին պատմում է ԵՄ գրավչության մասին ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային տարածքի հանրապետությունների համար։ «Եվ մեծ ընտրություն էլ չկա, կա միայն մեկ ԵՄ, ուստի նրա գրավչությունը պահպանվում է «համախմբման այլ փուլում գտնվող երկրների համար»»,- 4 տարի առաջ Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել էր Իսկանդարյանը։ Իսկ ճգնաժամը, որով անցնում է Եվրոպան, հայ քաղաքագետն անվանել էր զարգացման ձևերից մեկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular