ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր 2024 թվականի հայտարարագիրը պետք է ներկայացնեն մինչև 2025-ի մայիսի 1-ը: Այս տարվանից պետությանը պետք է հաշվետու լինեն, թե որքան գումար են աշխատում, որտեղից և ինչ միջոցով։

Այսուհետև եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։

2023 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել և 2024 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածով սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածում ենթակա փոփոխություններն ու լրացումները:

Կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է, որ «եկամտային հարկի տարեկան հաշվարկներ՝ հայտարարագրեր չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ պարտավորվում են Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ՝ հայտարարագրեր»։



«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025-ի մինչև մայիսի 1-ը ներառյալ անձը հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե`

2024 թվականի ընթացքում համարվել է վարձու աշխատող,

2024 թվականի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ,

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն,

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից,

2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու,

2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

2023 թվականի համար հանդիսացել է հայտարարագիր ներկայացնող:

2026 թվականից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ նրանից՝ գրանցված աշխատող են, թե ոչ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular