Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալը Եվրամիությանն անդամակցելու դեպքում ավելի քիչ ձեռնտու է հենց Երևանին, քան Ռուսաստանին, ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականն ընդգծել է, որ Մոսկվայի համար կարևոր են բարեկամական հարաբերությունները հարևան երկրների հետ, սակայն որոշում կայացնելու իրավունքը Հայաստանինն է։
«Հայաստանի համար ավելի շատ կորուստներ կան, քան մեզ համար: Ահա թե ինչի մասին պետք է մտածեն։ Մեզ համար, իհարկե, կարևոր է գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները, այլ ոչ թե այն, որ ինչ-որ մեկը նախապայմաններ է թելադրում։ Բայց դա նրանց որոշելիքն է»,- ասել է Ժուրովան:
Նրա խոսքով, Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կարող են լինել ամեն տեսակի: Բայց, պարզաբանել է պատգամավորը, փաստ չէ, որ դրանք իրականում բերելու են վերջնական արդյունքի։
«Տեսեք, նախկին խորհրդային բոլոր երկրներն այժմ անկախ են, իրենք են որոշումներ կայացնում, հավանաբար կշռադատում, դրանով իսկ հանգստացնելով բնակչությանը Եվրոպայի երազանքով։ Խոսակցություններ միշտ էլ եղել են, ինչպես հիմա»,- հավելել է պատգամավորը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը