ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ օրը վաղ առավոտյան Սոչիում մի քանի ժամվա ընթացքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել, որի պատճառը երիտասարդ Կովկասյան լեռների աճն է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հանգստավայրի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Կարպովիչը։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրաշարժեր են եղել, ամենաուժեղը եղել է 05.47-ին (Երևանի ժամանակով): Մագնիտուդի ուժգնությունը 3,5 է, իսկ զգացվածության առումով այն կկազմի 2-3 բալ»,- ասել է նա։

Մասնագետը նշել է, որ ցնցումների մոտավոր աղբյուրը գրանցվել է լեռներում՝ հանգստավայրի Լազարեւսկի շրջանի ուղղությամբ՝ Բիթխա միկրոշրջանից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։

Վնասի մասին հայտարարություններ կամ բողոքներ բնակիչներից չեն ստացվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular