ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Պապյան. «Չժխտելով օդի պաղ ըլլալը, ընդունեցին անոր տաք ըլլալը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԺ 6–րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ ՀՀ նախագահի ելույթի մասին քաղաքագետ Արա Պապյանն իր միկրոբլոկում տեսակետ էր հայտնել, թե ելույթից տպավորություն է ստացել, թե՝ «մենք թևակոխել ենք պաթետիկ ու կառավարելի անկման փուլ»: Գրառումն ուշագրավ էր մի քանի առումով: Նախ՝ հետաքրքիր էր, թե «մենք» ասելով քաղաքագետն ո՞ւմ նկատի ուներ, ողջ հանրությա՞նը, թե՝ միայն իշխող կուսակցությանը: Եվ երկրորդ, թե ինչու հատկապես անկման և ոչ թե վերելքի փուլ:
 
«Փաստի» հարցերին ի պատասխան Արա Պապյանն ասաց, որ «մենք» ասելով պետք է հասկանալ ողջ հանրությանը, իսկ ելույթը պաթետիկ է որակել, քանի որ իր կարծիքով 1,5 ժամանոց ելույթն ավելի շատ նման է եղել հայրենասիրական պաթետիզմով հագեցած որոշակի բարի ցանկությունների շարքի, ոչ թե իշխող կուսակցության առաջնորդի ու երկրի նախագահի:
 
«Իմ տպավորությունն այնպիսին էր, որ խոսում է մի անձնավորություն, ով հենց նոր եկել է իշխանության, ոչ թե բավականին երկար ժամանակ երկիրը ղեկավարող մարդ: Ինձ համար հասկանալի չէր նաև, թե ինչու էր նա մինչև 2040 թվականի համար մտքեր և դատողություններ անում, եթե 2018 թ.–ին նախագահի լիազորություններն են ավարտում, իսկ 2022–ին էլ` իր ղեկավարած կուսակցության: Այսինքն, այն ինչ հնչեց ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ ավելի շատ բաժակաճառային ցանկություններ էին: Էլ չեմ ասում, որ զուտ թվաբանական առումով նույնպես սխալներ կային»,– ասաց Ա. Պապյանը:
 
Թվաբանական սխալները, քաղաքագետի կարծիքով այն էր, որ երբ նախագահն իր ելույթում երկրի ՀՆԱ–ի մասով ասել էր, որ այս ընթացքում այն հասել է 10,5 մլրդ–ի, այդ թիվը համեմատել է 25 տարի առաջվա ցուցանիշների հետ: «Բայց երբ ինքը նոր էր եկել իշխանության, երկրի ՀՆԱ–ն 11,5 մլրդ է եղել»,– ասում է քաղաքագետը:
 
«Ստացվում է, որ նրա իշխանության օրոք մեր երկրի ՀՆԱ–ն 1,5 միլիարդով կրճատվել է: Այդ պատճառով էլ նա ոչ թե իր իշխանավարության սկզբնական փուլի հետ է համեմատում այն, այլ՝ նախորդ 25 տարիների: Եվ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այն տարիներին Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից հավաքած գումարը շատ ավելի շատ է եղել, քան մեր երկրի ամբողջ բյուջեն: Բայց, կարծում եմ, որ քաղաքական գործիչը նման համեմատություն անելու փոխարեն պետք է հանրությանը ներկայացներ, թե կոնկրետ ի՛ր իշխանության գալու օրվանից մինչև այսօր ինչ առաջընթացներ են եղել, ոչ թե համեմատեր 25 տարի առաջվա հետ»,– ասաց Ա. Պապյանը:
 
Ելույթում հնչեցված թվերի հետ կապված երկրորդ հարցը, որն անհասկանալի է եղել քաղաքագետին այն է, որ եթե նախագահը ցանկանում է, որ Հայաստանի բնակչությունն առաջիկա 23 տարում կրկնապատկվի, ապա դա նշանակում է, որ առանց արտագաղթ ունենալու, տարեկան 45 հազարի հասնող ներգաղթ պետք է լինի, ինչպես եղավ խորհրդային տարիների ժամանակ հայտնի ներգաղթի տարիներին:
 
 
Խոսելով իր տեսակետի երկրորդ հատվածի մասին, նշեց, որ իր կարծիքով երկիրը կառավարելի անկման փուլում է, քանի որ նույն կոռուպցիան, կաշառակերությունը, գանձագողությունը, օրենքի առջև անհավասարությունը, սխալ աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, քանի որ նախագահի ելույթում այդ կարևոր հարցերի մասին ոչինչ չասվեց:
 
«Եվ ստացվեց, որ ամեն ինչ շարունակելու է մնալ կառավարելի անկման մեջ: Եվ ես զարմացած եմ, որ 1 ժամ 20 րոպեանոց ելույթի մեջ այդքան քիչ ասելիք կար: Այսինքն, դա ծրագրային ելույթ չէր: Այնինչ, պետք է այդպիսին լիներ և ներառեր մինչև 2022 թվականը: Եվ ամենակարևորը նախագահը պետք է ասեր ոչ միայն «ինչ»–ը, այլ՝ «ինչպես»–ը»,– ասաց Ա. Պապյանը:
 
Վերլուծական կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ իր համար անհասկանալի էր նաև նախագահ Սարգսյանի ելույթի ԼՂՀ հիմնահարցին վերաբերող հատվածը, քանի որ եթե Կազանյան փաստաթուղթն է այսօրվա աշխատանքային տարբերակը, ապա դրանով առաջարկվում է փուլային տարբերակով յոթ շրջանների հանձնումն իր մնացած անկանխատեսելի հետևանքներով: Նա համոզված է, որ տարածքներ հանձնելուց հետո կսկսվի Հայաստանի արագացված կառավարելի անկումը, որն էլ կհանգեցի ռազմական բախումների և ինչու չէ՝ պատերազմի:
 
«Իմ կարծիքով նման տեղեկատվության տարածումը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ՝ դա ուդերձ է միջազգային հանրությանն ասելու, որ այն ինչ իրենց ասում են՝ արվում է: Երկրորդ նպատակն այն է, որ հասարակությանն են վարժեցնում այդ մտքի հետ, երրորդը՝ փորձարկում են հասարակության տրամադրությունները, հասկանալու համար, թե ինչպիսի տրամադրություններ կլինեն այդ դեպքում: Բայց հետաքրքիր է, որ երբ Ադրբեջանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են տարածքները հանձնելու մասին խոսում՝ ԼՂՀ իշխանությունները շատ արագ արձագանքում են: Բայց երբ ԼՂՀ երաշխավոր Հայաստանի նախագահն է նման բան ասում՝ լռում են: Նախագահի ելույթից հետո պետք է ԼՂՀ–ն արդեն իսկ մի քանի հայտարարություն տարածած լիներ, որպեսզի հասկանալի լիներ, թե իրենց համար ընդունելի է, թե՝ ոչ այս մոտեցումը»,– ասաց Ա. Պապյանը:
 
Խոսելով հարցի շուրջ Դաշնակցություն կուսակցության կողմից լռություն պահպանելու մասին քաղաքագետը նշեց, որ ՀՅԴ–ն մի քանի անգամ հայտարարել է, որ իր համար ընդունելի չէ տարածքները հանձնելու հարցը: Բայց եթե կոալիցիա է կազմում այս հարցի մասին իրենից տրամաբանորեն այլ կարծիք ունեցող կուսակցության հետ, ապա պետք է պարզաբանում մտցնի այս անորոշության մեջ: Կա՛մ պետք է հայտարարի, որ իր համար այլևս ընդունելի է տարածքները վերադարձնելու քայլը, կա՛մ առնվազն պետք է դուրս գա կոալիցիայից:
 
«Այսինքն, չի կարելի հայտարարել, որ՝ «ես դեմ եմ տարածքները հանձնելուն», բայց մնալ մի կոալիցիայի մեջ, որը կողմնակից է տարածքները հանձնելուն: Նման դեպքերի համար արևմտահայ գրականության մեջ այսպիսի արտահայտություն կա՝ «չժխտելով օդի պաղ ըլլալը, ընդունեցին անոր տաք ըլլալը»: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին արտահատել իրենց կարծիքը այս հարցի վերաբերյալ, քանի որ եթե կազանյան փաստաթուղթն է աշխատանքայինը, ապա դրա հետևանքով շատ արագ կդատարկվեն Արցախն ու Զանգեզուրը: Եվ այդ պարագայում ի՞նչ 4 մլն բնակիչ ունենալու մասին է խոսքը: Եվ ես չեմ ասում, որ քաղաքական ուժերը, պատգամավորները, քաղաքագետները անպայաման պետք է դեմ կամ կողմ լինեն, բայց տեսակետ արտահատել այս ամենի մասին՝ պարտավոր են»,– ասաց Ա. Պապյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular