ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր

ՖՈՏՈ

Չնայած այն հանգամանքին, որ ամենահայտնի ալկոհոլային խմիչքները ծնվել և արտադրվել են Եվրոպայում, կոկտեյլների մշակույթի ստեղծողները դեռ ամերիկացիներն են: Իրոք, մինչև քսաներորդ դարի սկիզբը Հին աշխարհում այնպիսի խմիչքները, ինչպիսիք են վիսկին, ջինը կամ լիկյորները, սպառվում էին հիմնականում իրենց մաքուր տեսքով: Մինչդեռ Ամերիկայի բոլոր խոշոր քաղաքներում շատ բարեր արդեն միախառնում էին այդ բոլոր խմիչքները ստեղծելով ամենաարտասովոր համադրություններ։

Եվրոպացիներին, ովքեր հաճախ էին այցելում Ամերիկա, իսկապես դուր եկավ ինքնուրույն «նոր» ըմպելիքներ ստեղծելու գաղափարը: 1911 թվականին Հին աշխարհում հայտնվեց առաջին կոկտեյլ բարը։ Փարիզում բացվեց Sidecar բարը։ Տարբեր խառնուրդների ժողովրդականությունն արագորեն աճեց: Փարիզի բնակիչները, ովքեր սիրում էին կոկտեյլներ, անընդհատ ցանկանում էին ինչ-որ նոր բան փորձել։ Այնուամենայնիվ, այդ օրերին կոկտեյլների բաղադրիչների քանակը սահմանափակ էր։

Հենց այդ փաստից էլ օգտվեց Ժորժ Մոնինը։ Նա գինեգործների շառավիղից էր և այդ ժամանակ արդեն վաճառելով գինիներ և կոնյակներ որոշակի հաջողություններ ուներ բիզնեսում։ Այնուամենայնիվ, Ժորժն ավելին էր ուզում։ Մոնինի կոմերցիոն տաղանդը նրան ասում էր, որ կոկտեյլներն ապագա ունեն։ Եվ քանի որ կոկտեյլների ստեղծման սկզբունքներից մեկը «որքան բարդ այնքան լավ» արտահայտությունն է, նա մտահղաց լիկյորների մեծ տեսականի ստեղծելու գաղափարը, որը բարմեններին փորձարկումների ավելի շատ հնարավորություններ կտա:

Ժորժ Մոնին իր արտադրությունը բացել է 1912 թվականին Բուրժում։ Այդ քաղաքը պատահական չի ընտրվել: Այն գտնվում է Ֆրանսիայի հենց կենտրոնում և շրջապատված է շրջաններով, որոնք ունեն մրգերի և հատապտուղների արտադրություն։ Եվ բացի այդ, քաղաքը բավականին մոտ է գտնվում լիկյորների հիմնական սպառող Փարիզին։ Հենց սկզբից Մոնինն արտադրանքի որակը դարձրեց ընկերության գլխավոր առաջնահերթությունը։ Ընկերության մեկ այլ սկզբունք էր տեսականու մշտական ընդլայնումը։ Գույների և համերի հսկայական բազմազանության շնորհիվ է, որ Monin լիկյորներն արագորեն հայտնի դարձան բարմենների շրջանում:

Իր գոյության առաջին տասնհինգ տարիների ընթացքում Monin ընկերությունը սպառեց ֆրանսիական մրգերի և հատապտուղների հիման վրա նոր համեր ստեղծելու հնարավորությունները։ 1930 թվականին հաստատվեց էկզոտիկ մրգերի մատակարարում Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայի երկրներից և Կարիբյան ավազաններից։ Այդ մոտեցումը թույլ տվեց ընկերությանը դառնալ լիկյորների արտադրության թրենդայիններից մեկը։
Ներկայումս էլ ընկերությունը շարունակում է նոր համային լուծումների որոնումները տարեկան թողարկելով մի քանի նոր ապրանքանիշներ։ Այսօր Monin լիկյորների տեսականին ներառում է ավելի քան 50 համային տեսականի, որոնք պատրաստվում են ինչպես լիկյորի, այնպես էլ ոչ ալկոհոլային օշարակի տեսքով։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular